Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 475-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունից արտա­հանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես  նաև փոխանցվող երկակի նշա­նակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկը` ներդաշնակեցնելով այն Եվրամիության երկրներում կողմից 2016 թվականին ընդունված և ներկայումս գործող ցանկերի հետ:

Վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (համագործակցելով ՀՀ պետական կոմիտեի, ինչպես նաև փորձագիտական կազմակերպությունների հետ) առաջարկվել լրացնել ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշումը մի շարք դրույթնեչով, որի արդյունքում կպարզեցվի ընթացակարգը:

Մասնավորապես` արտահանող սուբյեկտը (կամ մաքսային գործակալը) կարող է էլեկտրոնային փոստի միջոցով դիմել փորձագիտական կազմակերպությանը և երկու աշխատանքային ժամվա ընթացքում ստանալ պատասխան` արտահանվող ապրանքը հսկվող ապրանքների ցանկում առկա է թե` ոչ:

Եթե փորձագիտական կազմակերպությունը գտնում է տվյալ ապրանքի ակնհայտ ոչ պատկանելիությունը հսկվող ապրանքների ցանկին` ապա վերջինիս էլեկտրանային պատասխանը հիմք կհանդիսանա արտահանող սուբյեկտի համար արտահանել ապրանքն առանձ փորձագիտական կազմակերպություն լրացուցիչ դիմելու` խնայելով ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ:  

  • Քննարկվել է

    27.06.2019 - 12.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6678

Տպել