Հիմնավորում
«Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար ուժը կորցրած է ճանաչվելու նաև հողի հարկի 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկը հաստատող ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկ հաստատված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաս-տատել այն կազմակերպությունների ցանկը որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմակերպությունների ցանկն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել այն կազմակերպությունների ցանկը որոնք ազատվելու են անշարժ գույքի հարկի 50 տոկոսից: