Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N205-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով Նորաշենի արգելոցի զգալի մասը ջրածածկվելու է և ցամաքային տարածքներից առաջանալու է մեկ կղզի, որը ամբողջովին ընդգրկվում է «Նորաշենի» արգելոցի առաջարկվող նոր սահմաններում և հայկական որորի վերարտադրման ու բնականոն ապրելակերպի լավ միջավայր կհանդիսանա։ «Նորաշենի» արգելոցից առանձնացվող «Նորաշենի» արգելավայրում առկա են արհեստական անտառտնկարկներ, որոնք պահանջում են խնամքի միջոցառումներ և լճի մակարդակի բարձրացման հետևանքով պետք է հատվեն անտառմաքրման աշխատանքների իրականացման շրջանակներում, իսկ արգելոցային ռեժիմը թույլ չի տալիս նման գործողությունների իրականացումը։ Սևանա լճի մակարդակի նախատեսվող մինչև 1903.5 մետր բարձրացման արդյունքում «Նորաշենի» արգելավայրը գրեթե ամբողջովին կջրածածկվի։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող 2 իրավական ակտերում՝ «Նորաշենի» արգելոցային և արգելավայրային գոտիների բնապահպանական նպատակներով ավելի արդյունավետ օգտագործման և պահպանության իրականացման համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,
անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նախարարության «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության, շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական և բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչությունների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ներկայիս պայմաններում ապահովելու բնապահպանական խնդիրների լուծման, արգելոցային և արգելավայրային ռեժիմների պահպանության և օգտագործման լիարժեք իրավական հիմքերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N205-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N205-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն և 2007 թվականի հունվարի 18-Ի N205-Ն որոշումներում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
26.06.2019 - 12.07.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7179
Տպել