Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1.1 մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ ծառայողի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով: Ընդ որում, այդ ծառայողների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածներով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները, սակայն այդ ծառայողները հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում, ինչպես նաև` քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

            Հոդված 2. Օրենքի 9-րդ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի գործակիցները սահմանող սանդղակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ

8.00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ, քննչական վարչության բաժնի պետ

7.00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ

6.75

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ

6.50

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ

6.00

 

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.06.2019 - 04.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8912

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ