Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

ՏԵՂԵԿԱՆՔ   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի           N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Առկա իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

    ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից փոփոխություններ չեն կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար ավելացնել 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով: 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

    ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրով սահմանված զինծառայողների համար ծառայության բարենպաստ պայմանների ապահովումը և դրամական ապահովության չափերի շարունակական ավելացումը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

     ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներ: 

  1. Ակնկալվող արդյունքը.

   Հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

   Նախագծի ընդունման արդյունքում 2019թ. 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228.942,0 հազ.դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

  

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի           N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի ընդունման

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումների անհրաժեշտությունը

  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

  ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>>  ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    17.06.2019 - 02.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7079

Տպել

Առաջարկներ`

Ռոման Հակոբյան

17.06.2019

Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Շնորհակալութուն։ Ոմանք կմտածեն թե փոքր գումար, բայց մեծ գործ է։ 10 տարի ոչ ոք չէր հիշում այդ մասին։ Թեկուզ փոքր բայց հաստատու քայլերով առաջ

Տեսնել ավելին