Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

հունիսի 2019 թվականի №Ն
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ     ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների՝

          1) 9.3 և 10.2.1 կետերում «բնակավայրերի» բառից հետո լրացնել «կամ թաղամասերի կամ փողոցների» բառերը.

          2) 9.4 կետում «բնակավայրերում» բառը փոխարինել «առանձին բնակավայրերում կամ թաղամասերում կամ փողոցներում» բառերով.

          3) 2 -րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՄ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ».

          4) 10.2.2 կետում «բնակավայրի» բառը փոխարինել «առանձին բնակավայրում կամ թաղամասում կամ փողոցում» բառերով․

          5) 10.2.3 կետում «բնակավայրի» բառը փոխարինել «առանձին բնակավայրի կամ թաղամասի կամ փողոցի» բառերով․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

  ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝                                          Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

               ք. Երևան

           հունիսի 2019թ.

                             

 

 

                 

  • Քննարկվել է

    13.06.2019 - 28.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6141

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ