Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի «այսուհետ` Օրենք» 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «Քաղաքաշինության բանագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով. «

7.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (I- III կատեգորիա) 

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

8.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (IV-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

9.

Շինարարության իրականացում                        (I կատեգորիա)                  

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

10.

Շինարարության իրականացում                        (I-II կատեգորիա)        

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

11.

Շինարարության իրականացում                        (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

12.

Շինարարության իրականացում                        (I-IV կատեգորիա)               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

13.

Շինարարության իրականացում                        (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

14.

Ինժեներական ծառայություն                      (I կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

15.

Ինժեներական ծառայություն                      (I-II կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

16.

Ինժեներական ծառայություն                     (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

17.

Ինժեներական ծառայություն                  (I-IV կատեգորիա)                               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

18.

Ինժեներական ծառայություն                    (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

»:

Հոդված 3.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 6. ենթակետերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:  

 

Հոդված 5. Անցումային դրույթներ

  1. Մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում պայմանագրային պարտավորություններ ստանձնած լիցենզավորված անձանց լիցենզիաների գործողությունը դադարում է համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները և պարտականությունները ավարտելուց կամ դադարելուց մեկ օր հետո:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 19-րդ հոդվածի 16-րդ մասը լրացնել հետևյալ կետերով.

 

«16.6.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (I-III կատեգորիա)  լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.7.

 

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (IV-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.8.

Շինարարության իրականացման (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

80-ապատիկի չափով

16.9.

Շինարարության իրականացման (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

160-ապատիկի չափով

16.10.

Շինարարության իրականացման (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.11.

Շինարարության իրականացման (I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

320-ապատիկի չափով

16.12.

Ինժեներական ծառայության (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                               

բազային տուրքի

60-ապատիկի չափով

16.13.

Ինժեներական ծառայության (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.14.

Ինժեներական ծառայության (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

180-ապատիկի չափով

16.15.

Ինժեներական ծառայության ( I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.16.

Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակի լիցենզիայի ներդիրի յուրաքանչյուր փոփոխության համար՝

բազային տուրքի

10-ապատիկի չափով

 

      Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ մասի 16.1-րդ, 16.1.1-րդ, 16.2-րդ, 16.3-րդ, 16.4-րդ և 16.5-րդ կետերը:

      Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված   1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

       «Հոդված 3.      Քաղաքաշինական գործունեության օբյեկտները

1. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքը, վարչատարածքային միավորների տարածքները, դրանց առանձին խմբերը, հատվածները, հողակտորները,

2) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.

3) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.

4) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

5) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները.

2. Քաղաքաշինական օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ բարդության և շինարարական միջամտության տեսակի դասակարգվում են ռիսկայնության աստիճանի հինգ կատեգորիաների:

4. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

5. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված պաշտպանական նշանակության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ»:

Հոդված    2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ» բառերով, իսկ «թ» կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովել շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.»

 

Հոդված   3.  Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.

«Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

3. Կառուցապատողի համաձայնությամբ և օրենքով սահմանված համապատասխան ինժեներական ծառայության լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

Հոդված   5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները

1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

1) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն.

2) Շինարարության իրականացում.

3) Ինժեներական ծառայություն:

3. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական ծառայությունն իր մեջ ներառում է ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

    Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

  Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը:»:

 

Հոդված   8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է.

1) շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողության կարգը,

2) շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

3)պաշտպանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

  • Քննարկվել է

    12.06.2019 - 27.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12578

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում նշվում է, որ նախատեսվում է լիցենզավորման ներկա կարգերը միավորել, և սահմանել մեկ միասնական կարգ՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության բոլոր տեսակների համար: Իսկ որպես նշվածի հիմնավորում ներկայացվում է երեք պատճառաբանություն. 1) Ներկա կարգերը համահունչ չեն միմյանց, 2)Գործունության ենթատեսակների բաժանումը հիմնավորված չէ, 3) Կարգերով սահմանաված պահանջները հակասում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին: Որևիցե հստակ փաստարկ չներկայացնելով 1-ին և 2-րդ պատճառաբանությունների վերաբերյալ՝ 3-րդի մասով ներկայացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կամայական մեկնաբանություն, և գործող կարգերի համաձայն ներդիրների տրամադրումը սահմանված չէ օրենքով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսվում է. 1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին: 2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին: 2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: 3. ….. Իսկ, օրինակ՝ ՀՀ կառավարության 02.07.2009թN 774-Ն որոշմամբ հաստատված <<Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման>> կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջն է մասնագիտական որակավորումը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

7. Առաջարկում ենք զերծ մնալ անհարկի, առանց փաստարկված հիմնավորումների փորձերից, որոնք միտված են լիցենզավորման նոր լայնածավալ գործընթացներ սկսելուն, հատկապես, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-6-րդ ենթակետերին վերաբերող փոփոխություններին: Ըստ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում առկա այդ ենթակետերի վերաբերյալ ներկայացվածի հերթականության՝ ներկայացնենք մեր վերոնշված առաջարկությունների հիմնավոր փաստարկները. 5-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ և 3-րդ նախադասություններում ներկայացվել է տեղեկատվություն, որը <<ՀՀՇՆ I-2.01-99 Ինժեներական հետազննություններ շինարարության համար: Հիմնական դրույթներ>>-ի 3.1 կետից վերցվել և ներկայացվել է աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, նույն ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը երկու պարբերություն և խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի էությունը, անհիմն առաջարկվել է <<Ինժեներական հետազննում>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներաերկրաբանական հետազոտություն>> տեսակով, այսինքն, համաձայն Նախագծի, առանձնացվել է նշված նորմատիվային փաստաթղթով նախատեսված ինժեներական հետազննությունների տեսակներից մեկը: 6-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 4-րդ նախադասությունում ներկայացվել է տեղեկատվություն, որը ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանի N1 հավելվածի 1-ին կետից է վերցվել և ներկայացվել աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը մեկ պարբերություն, խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի տրամաբանության էությունը, անհիմն առաջարկվել է <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներական գործունեություն>> տեսակով՝ այն էլ ըստ կատեգորիաների, քանի որ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 6-րդ նախադասությունում այն համարվել է բնույթով ինժեներական գործունեություն: Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը հաշվի առնելով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով հաստատված <<Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումներ>> կարգը պետք է նմանեցնել ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը, և այդ աշխատանքները թույլատրել իրականացնելու քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու համապատասխան լիցենզիա ունեցող սուբյեկտին: 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» լիցենզիայի տեսակ համարվող գործունեությունը Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասության համաձայն առաջարկվում է ներառել ինժեներական գործունեության համատեքստում՝ չներկայացնելով որևիցէ հիմնավորում կամ պարզաբանում: Հաշվի առնելով, որ շինարարության ընթացքում կատարվող աշխատանքների համապատասխանումը նախագծի ճարտարապետական բաժնին վերահսկվում է հեղինակային հսկողի կողմից, հողային աշխատանքներից հետո ինժեներական հետազննում իրականացնողը կազմում է համապատասխան եզրակացություն, ապա հստակ է դառնում, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականցնողի կողմից կատարվող աշխատանքները համահունչ են ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը և այն այլ լիցենզավորման տեսակի հետ մեկ խմբում ներառելուն հիմնավորող որևիցե փաստարկ չի կարող ներկայացվել: Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունում ներկայացվում է, որ առաջարկվում է <<Ինժեներական գործունեություն>> անվամբ մեկ լիցենզիայի մեջ ներառել շինարարական աշխատանքների ընթացքում հսկողություն և շինարարական աշխատանքներից հետո հետազննություն իրականցնող աշխատանքների տեսակները, որը անթույլատրելի է առնվազն հետևյալ չորս պատճառներով. 1) Շահերի բախում, 2) Այդ աշխատանքների համար տարբեր գործիքակազմ է անհրաժեշտ, 3) Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելիս հատուկ տեխնիկական պահանջներ և պայմաններ անհրաժեշտ չեն ի տարբերություն հետազննության աշխատանքների: 4) Դեռևս գործող արատավոր պրակտիկայում մեկ մասնագետը ըստ պայմանագրերի միաժամանակ բազմաթիվ`անգամ տարբեր մարզերում գտնվող օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն է իրականացնում: Ներկայացվող առաջարկության դեպքում այդ պրակտիկան կդառնա գրեթե անվերահսկելի:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

6. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը տնտեսության ազատ շուկայական հարաբերությունների զարգացման ջատագովն է, որը ենթադրում է սպառողների ընտրության ազատություն, ձեռներեցության ազատություն, մրցակցություն, գնի որոշում սպառողների և արտադրողների փոխազդեցության միջոցով և պետության սահմանափակ միջամտություն, ուստի առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նպատակներին հասնել ոչ թե ոլորտի շատ բարեխիղճ սուբյեկտներին լիցենզիաներից զրկելու և լրացուցիչ բյուրոկրատական բեռ ավելացնելու միջոցով, որոնք կունենան իրենց մեծ բացասական ազդեցությունը ինչպես տնտեսության, այնպես էլ սպառողների վրա, այլ միջազգային լավագույն փորձից ելնելով՝ կիրառել հնարավոր մեծ գործիքակազմից միջոցներ, որոնցից կարող են լինել առնվազն նույն օրենքի 12-րդ, 13-րդ, 18-րդ, 34-րդ և այլ հոդվածներով նախատեսված դրույթները:

Տեսնել ավելին