ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2019 թվականի N___- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի զ» պարբերությունը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 369.1 կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
- Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 560.000.0 հազ. դրամից՝
1) 458,341.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին, որից՝
ա. 344.697.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 24 կիսակառույց բնակելի տան (այսուհետ՝ կիսակառույցներ) շինարարության ավարտման համար, որից 344,361.0 հազ. դրամը՝ կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտման, իսկ 336.0 հազ. դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների և բնակելի տան նկատմամբ Ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի դիմաց կատարվող վճարի ֆինանսավորման նպատակով,
բ. 51,364.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից Ծրագրի շահառուներից ձեռք բերված տնամեձ հողամասերի վրա կառուցված, սակայն բնակելի տան շինարարական որոշ աշխատանքներ ավարտին հասցրած չլինելու պատճառով դեռևս պետական գրանցում չստացած բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման համար, որից 50,000.0 հազ. դրամը՝ շինարարական թերությունների վերացման, իսկ 1,364.0 հազ. դրամը՝ գույքերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման համար, ինչպես նաև ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների և բնակելի տան նկատմամբ Ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի դիմաց կատարվող վճարի ֆինանսավորման նպատակով,
գ. 21.000.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած մեկ սենյակի շահառու ճանաչված 7 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար, յուրաքանչյուրին 3,000.0 հազ. դրամի չափով.
դ. 36.000.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած մեկ սենյակի շահառու ճանաչված 8 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար, յուրաքանչյուրին 4,500.0 հազ. դրամի չափով.
ե. 5.280.0 հազ. դրամը՝ Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած և երկու սենյակի շահառու ճանաչված մեկ ընտանիքին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,
2) 69,310.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան և Գետք համայնքներում, Մարմաշեն համայնքի Քեթի և Հացիկ բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված, սակայն Ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված թվով 14 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,
3) 32,349.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ, Գեղաձոր և Նորաշեն բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված, սակայն Ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված թվով 6 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
- 3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի ՝
1)«ա» և «բ» պարբերությունների համաձայն հատկացվող միջոցները հանդիսանում են պետական բյուջեից Ծրագրի շահառուներին հատկացվող կապիտալ դրամաշնորհներ, որոնք տնօրինվում են սույն որոշմամբ սահմանված պայմաններով,
2) «ա» պարբերության մեջ նշված գումարի շրջանակներում ավարտման ենթակա կիսակառույցների ցանկը ձևավորվում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման N1 հավելվածի 10-րդ սյունակով բերված տվյալները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N1339-Ն որոշմամբ կատարված աշխատանքները,
3) «բ» պարբերությամբ նշված գույքերի ցանկը ներկայացված է N3 հավելվածում:
4) «ա» և «բ» պարբերությունների համաձայն իրականացվող աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (այսուհետ՝ Մարզպետարան) կողմից՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) աջակցությամբ՝ վերջինիս համաձայնությամբ, Մարզպետարանի և Կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
- 4. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված աշխատանքների ֆինանսավորումը Մարզպետարանի կողմից իրականացվում է Կենտրոնին փուլային մոտեցմամբ փոխանցելու եղանակով, որից 20 տոկոսը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ մնացած մասը՝ ոչ ուշ, քան 2020 թվականի հուլիսի 1-ը՝ համաձայն Կենտրոնի կողմից ավարտված առանձին գույքային միավորների մասով կազմված կատարողական ակտերի՝ այդ ակտերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,
2) կիսակառույցների շինարարական աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Կենտրոնի և Ծրագրի շահառուների միջև կնքված պայմանագրերի հիման վրա,
3) սույն որոշման համաձայն ավարտված բնակելի տների նկատմամբ Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ շինարարական աշխատանքների ավարտի փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում.
4) սույն որոշման համաձայն բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների նկատմամբ սույն կետի 3-րդ ենթակետով նշված փաստագրման պահից աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ:
- Սահմանել, որ.
1) սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն կնքվող առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N733-Ն որոշման համաձայն՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն որոշման համաձայն շինարարությունն ավարտված բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին փոխանցված միջոցների հաշվին,
3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված անշարժ գույքի արժեքի հաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
- 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքներն ապահովելու նպատակով՝
ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումը.
բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ձևավորել ավարտման ենթակա կիսակառույցների ցանկը և տրամադրել Կենտրոնին.
գ. սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կատարողական ակտերը հաստատելուց հետո դրանց հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գումարների փոխանցումը Կենտրոնին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ապահովելու նպատակով՝
ա. Հայաստանի Հանրապետության անունից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել սույն որոշման N1 հավելվածում նշված անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիրը, կատարել հանձնում-ընդունում և ամփոփ տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
բ. ապահովել սույն որոշման N1 հավելվածում նշված անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման գործընթացը.
գ. սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ծրագրի շահառուների հետ իրականացնել սույն որոշման N3 հավելվածում նշված անշարժ գույքերի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը,
3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հաջորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա մնացորդային գումարը փոխանցել սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվին.
4) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» և «դ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին)`
ա. ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրել սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն,
բ. ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացներն ավարտել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին:
- 7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N1339-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն Մարզպետարանի անվամբ Կենտրոնի վճարահաշվարկային սպասարկման համար բացված արտաբյուջետային ավանդային հաշվի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային ավանդային հաշվում նույն ենթակետով նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա մնացորդային գումարը փոխանցել բյուջեի միջոցների տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական համապատասխան հաշվին.
3) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հուլիսի 23-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացված կանխավճարից, սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» ենթակետով նախատեսված հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա, հաշվանցել սույն որոշման N3 հավելվածում նշված անշարժ գույքերի արժեքները,
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում կոնսոլիդացնել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության գծով ձևավորված պետության դեբիտորական ամբողջ պարտքը` այլ պետական մարմիններից համապատասխան տեղեկատվությունը հավաքագրելու, ձևակերպված պարտքերն ընդունելու և դրանք ամբողջացված հաշվառելու միջոցով:
- 8. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ, ինչպես նաև նույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված անձանց (ընտանիքներին)՝
ա. վկայագրերը տրամադրվում են նրանց կողմից մինչև 2019 թվականի հուլիսի 20-ը համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա,
բ. տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2019 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
գ. վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա,
դ. վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը, բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն, բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները.
ե. տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները:
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետերի «գ» և «դ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին) ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝
ա. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ) հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, և հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին,
բ. աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում:
- 9. Սույն որոշման համաձայն վկայագիր ստացած, սակայն սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի բ» պարբերությամբ նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 8-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերությամբ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած, ինչպես նաև սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն տրամադրվող ուղղակի ֆինանսական աջակցությունից հրաժարված անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
- Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետներին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:
- Սահմանել, որ սույն որոշման համաձայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցվող կիսակառույցների նկատմամբ չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 22-րդ կետի դրույթները:
- 13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
12.06.2019 - 27.06.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 7652
Տպել