ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 41-րդ և 6-րդ մասերում «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.
3) 14-րդ կետից հանել «և վերահսկումը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 371-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 371․ Կրթության բնագավառում իրականացվող վերահսկողությունը
- 1. Կրթության բնագավառում վերահսկողությունն իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը:
- Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում՝
- պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.
- կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների իրականացման նկատմամբ.
- կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ, բացառությամբ բուհական և հետբուհական կրթության.
- պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնների կատարման նկատմամբ.
- պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորման և իրականացման նկատմամբ.
- նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ։
- 2. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունը կարգավորվում է «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով։»։
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետից հանել «Վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը,» բառերը․
2) 3-րդ կետից հանել «և վերահսկում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանօրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 4.4-րդ մասի 2-րդ պարբերությունում «վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով» բառերով,
2) 7-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «լիազորված մարմինը» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հանել «իրականացնում է ուսումնական հաստատությունների վերահսկողություն, պետական տեսչավորում և գործունեության գնահատում,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի
2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2) 2-րդ մասում «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով։
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, սովորողները, կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները»:.
2) 8-րդ մասում «կրթության պետական կառավարման լիազորված մարմնի» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նեյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) դ) կետից հանել «և վերահսկում դրանց պահանջների կատարումը» բառերը.
2) է) կետից հանել «և վերահսկում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով։
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերը փոխարինել «կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.
2) լրացնել նոր՝ 3.1-րդ մասով՝
«3.1․ Ահեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նրանց պատրաստման որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազորված տեսչական մարմինը։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման հարցերով» բառերը փոխարինել «է կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: