Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2019 թվականի N ...... Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված՝ ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի NN 1, 2 և 3 ձևերը՝ համաձայն հավելված N 1-ի։
  2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից օտարման ներկայացվող պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելված N 2-ի։
  3. Սահմանել, որ Կոմիտեի կողմից որոշման 1-ին կետով հաստատված՝ օտարման ներկայացվող պետական գույքի ցանկում (N 1 ձև) ընդգրկվում են՝ առաջինից երրորդ գոտիներում գտնվող 500 և ավելի, չորրորդից վեցերորդ գոտիներում 1500 և ավելի ու յոթերորդից իններորդ գոտիներում գտնվող 4500 և ավելի քառ. մետր մակերեսներով շենք, շինությունները։
  4. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի N 1 ձևի պահանջներին համապատասխանող՝ օտարման ներկայացվող պետական գույքի ցանկը և ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետական գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, սահմանափակումների և օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողովին։
  5. Հանձնաժողովին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում`

1) քննարկել սույն որոշման 2-րդ կետով Կոմիտեի կողմից տրամադրված օտարման ներկայացվող պետական գույքի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր պետական գույքի օտարման նպատակահարմարության հարցը,

2) քննարկման արդյունքում ընդունել որոշում`

ա. օտարման ենթակա գույքի վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հիմնավորմամբ.

բ. օտարման ոչ ենթակա գույքի վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հիմնավորմամբ և այլընտրանքային առաջարկությամբ.

       գ. օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա գույքի առանձին ցանկերը կազմելու և Կոմիտեին տրամադրելու վերաբերյալ՝ սույն որոշմամբ հաստատված, համապատասխանաբար՝ համաձայն N 1 և N 2  Ձևերի։

  1. Կոմիտեի նախագահին՝ հանձնաժողովի կողմից սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված՝ օտարման ենթակա գույքի մասին որոշումն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.

1) կազմակերպել և ապահովել օտարման ենթակա գույքի շուկայական գնահատման աշխատանքները՝ ըստ հաստատված ժամանակացույցի,

2) դիմել օտարման ենթակա պետական գույքի ցանկում ընդգրկված պետական գույքի կառավարման լիազորված մարմիններ՝ օտարման վերաբերյալ կարծիք ստանալու համար,

3) դիմել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ  և Երևանի քաղաքապետարան յուրաքանչյուր գույքային միավորի հասցեում ներդրումային ծրագրերի շրջանակներում տվյալ տարածքի կառուցապատման չափորոշիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար,

4) դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ օտարման ենթակա  պետական գույքի ցանկում ընդգրկված պետական գույքի գտնվելու հասցեներում ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում՝ ջրամատակարարման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման հնարավորության հաստատումը կամ վերջիններիս առավելագույն հնարավոր հզորությունների կամ դրանց սահմանափակումների մասին տեղեկանք ստանալու համար։

  1. Օտարման ենթակա պետական գույքի կառավարման լիազորված մարմինըսույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետով հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտե է ներկայացնում օտարման ենթակա գույքային միավորի օտարման վերաբերյալ իր կարծիքը։ Ընդ որում առարկության դեպքում՝ համապատասխան հիմնավորումները։
  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին` 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտե ներկայացնել համապատասխանաբար սույն որոշման 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի հարցումների պատասխանները։
  3. Կոմիտեն սույն որոշման 6-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի հարցումների պատասխանները ստանալուց հետո՝

1) պետական գույքի կառավարման լիազորված մարմնի կողմից օտարման ենթակա պետական գույքի վերաբերյալ առարկություններ ստանալու դեպքում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, առարկությունների մասին տեղեկանքը (կարծիքը) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից շահագրգիռ մարմինների մասնակցությամբ համատեղ քննարկում կազմակերպելու և օտարման մասին վերջնական որոշում ընդունելու համար։ Ընդ որում քննարկման արդյունքում գույքի օտարման մասին դրական որոշում կայացնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի համաձայնությամբ Կոմիտեն տվյալ գույքը ընդգրկում է օտարման ենթակա գույքի ցանկում,

2) 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է օտարման ենթակա պետական գույքի վերջնական համաձայնեցված ցանկը և ցանկում ընդգրկված յուրաքանչյուր գույքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները (գնահատված շուկայական արժեք, կառուցապատմանը ներկայացվող պահանջներ և սահմանափակումներ, մրցույթին ներկայացվող պայմաններ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում մրցույթային եղանակով օտարման ենթակա գույքի վերաբերյալ համաձայնություն ստանալու և 10 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը մշակելու և օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար։ 

  1. Սահմանել, որ՝

1) մրցույթային եղանակով օտարման ենթակա գույքի մրցույթի կազմակերպիչ է համարվում Կոմիտեն,

2) մրցույթի կազմակերպիչը 1 մլրդ դրամ գնահատված շուկայական արժեքից բարձր արժեք ունեցող գույքի համար հրապարակային ծանուցումը կատարում է մրցույթն սկսվելուց 45 օր առաջ,

3) մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Կոմիտեի նախագահի հրամանով, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
…………………-ի ……N  որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ

 

Ձև N 1

ՑԱՆԿ

ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

N

Պետական գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության  ընդհանուր մակերեսը, ըստ գոտիների, մ2

 Հողամասի մակերեսը, մ2

Հողամասի

նպատակային և գործառնական նշանակությունը

Շինության և հողամասի նկատմամբ

օգտագործման սահմանափակումները

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական  գրանցման վկայականի համարը

I-III

 

IV-VI

 

VII-IX

1

2

3

4

5

6

7

8

9

10

     

 

 

     

 

 

     

 

 

     

 

 

     

 

 

     

 

 

     

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

N

Պետական գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության  ընդհանուր մակերեսը, մ2

Հողամասի մակերեսը, մ2

Հողամասի

նպատակային և գործառնական նշանակությունը

Առաջարկություն մրցութի պայմանների վերաբերյալ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

N

Պետական գույքի գտնվելու հասցեն

Օգտագործողի անվանումը

Շենքի, շինության  ընդհանուր մակերեսը, մ2

Հողամասի մակերեսը, մ2

Հողամասի

նպատակային և գործառնական նշանակությունը

Հիմնավորումներ և առաջարկություններ օտարման ոչ ենթակա գույքի վերաբերյալ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
…………………-ի ……N  որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, հանձնաժողովի նախագահ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն ենթակա քաղաքաշինության կոմիտեի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե նախագահ, անդամ

 

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, անդամ (համաձայնությամբ)

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն ենթակա  անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ, անդամ

 

 

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

  • Քննարկվել է

    29.05.2019 - 18.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6843

Տպել