Տիգրան Ստեփանյան
25.05.2019
Իսկ որտեղ է տեղափոխվելու ՀՀ նախագահի նստավայրը? Ուղղակի ցանկանում եմ հասկանալ՝ տվյալ նախագծով Հայաստանի Հանրապետության նախագահը ՀՀ-ում այլևս նստավայր չի ունենալու և տեղափոխվելու է <<Հանրապետության տան>> հյուրասենյակ?
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.26/1ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ» ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարմնա մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Քննարկվել է
21.05.2019 - 13.06.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
15.06.2019 15:03
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի հունիսի 17-ին, ժամը 17.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 7999
Տպել25.05.2019
Իսկ որտեղ է տեղափոխվելու ՀՀ նախագահի նստավայրը? Ուղղակի ցանկանում եմ հասկանալ՝ տվյալ նախագծով Հայաստանի Հանրապետության նախագահը ՀՀ-ում այլևս նստավայր չի ունենալու և տեղափոխվելու է <<Հանրապետության տան>> հյուրասենյակ?