ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը.
Նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանն առընչվող իրավական կարգավորումների համապատասխանեցմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնատար անձինք, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները, շարունակում են պաշտոնավարել մինչև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրության, աշխատողների քանակի հաստատումը և գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայումը, բայց ոչ ավելի, քան մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Չնայած նշված ժամկետը ավարտվել է, սակայն քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել, քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ վերջիններիս ազատումը ժամկետի ավարտման հիմքով:
Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով որոլրտում անհրաժեշտ է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ այդ թվում անընդմեջ սահմանային:
Հաշվի առնելով սննդամթերքի ոլորտում անվտանգության ապահովման շարունակականության անհրաժեշտությունը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների իրավունքների պաշտպանվածության հարցը՝ վերջիններս շարունակում են պաշտոնավարել՝ սակայն առկա է գործող իրավական կարգավորումների համապատասխանեցման խնդիր:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել իրավական կարգավորումները՝ ապահովելով քաղաքացիական ծառայողների պաշտոնավարման շարունակականությունը, վերջիններիս վերանշանակումները և/կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցումը՝ միաժամանակ ապահովելով սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության անխափան և բնականոն գործունեությունը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցվեն գործող իրավական կարգավորումները, որի արդյունքում կապահովվի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շարունակական և անխափան գործունեությունը՝ միաժամանակ չխախտելով քաղաքացիական ծառայողների իրավունքները:
-
Քննարկվել է
16.05.2019 - 01.06.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 7009
Տպել