Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի № 1464-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացվել է 82․000․0 հազար դրամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։ Բացի այդ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12․000․0 հազար դրամի N09․04․01․03ԱԿ-18 հանձնարարության պայմանագիրը, որի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետք է իրականացնի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակներ շնորհելու գործընթացի ապահովումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման սույն նախագիծը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իր բնականոն գործունեությունը շարունակելու համար ներկայացրել է 40,530,0 հազար դրամի նախահաշիվ (6 ամսվա համար): Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից վերանայվել է հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվը, և համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին անհրաժեշտ կլինի 34.856,1 հազար դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձերը, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով (հաշվարկները կցվում են)։
- 3. Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» № 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կապահովի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պահպանության ծախսերի ֆինանսավորումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության ապահովում:
-
Քննարկվել է
16.05.2019 - 31.05.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 6625
Տպել