Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

       Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում  եզրակացությունների տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության   կառավարության  2003  թվականի մարտի 7-ի  N 218-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծից:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ՝ տարանջատվել են  ոլորտի լիազոր մարմնի (առողջապահության նախարարություն) և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին) լիազորությունները: Նշվածի կապակցությամբ մշակվել է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում  եզրակացությունների տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2003  թվականի մարտի 7-ի  N 218-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Կառավարության որոշման նախա­­գծով առաջարկվել է սահմանել, որ փորձաքննությունն իրականացվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կամ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման  և հանրային առողջության  բնագավառում գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից, իսկ եզրակացությունը տրամադրվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և եզրակացության դիմաց նախա­տեսվող վճարը պետք է սահմանվի որպես պետական տուրք՝ հաշվի առնելով այն հան­գամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիա­զորությունների իրա­կա­նացմամբ պայմա­նավորված` նույն օրենքով սահմանված ծառա­յու­թյունների կամ գոր­ծո­ղու­թյունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրեն­քով սահմանված պար­տա­­դիր վճար է: Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել բնակչության  անվտանգության ապահովման ոլորտում  եզրակացությունների տրամադրման ընթացակարգը: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ընդունման առնչությամբ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ անհրաժեշտության կամ բացակայության մաuին 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում  փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  • Քննարկվել է

    15.05.2019 - 30.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8148

Տպել