Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Չկատարված դրամական պարտավորության նկատմամբ կիրառվող տուժանքի (այդ թվում սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների) օրական չափը չի կարող գերազանցել կետանցված գումարի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի 1/90-րդը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Դրամական պարտավորություն սահմանող պայմանագրով բոլոր տեսակի պարտավորությունների չկատարման համար գանձված բոլոր տուժանքների (այդ թվում՝ սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների) հանրագումարը չի կարող գերազանցել պայմանագրի գործողության ընթացքում պարտատիրոջ կողմից պարտապանին տրամադրված գումարի առավելագույն չափը:
Տուժանքի վրա տուժանք չի կարող հաշվարկվել կամ գանձվել։
-
Քննարկվել է
14.05.2019 - 30.05.2019
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 10092
Տպել