Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի  N 534-Ն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված N 19 հավելվածում ամրագրված Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարման հետևանքով Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման պահանջով:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) իրականացվում է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 19 հավելվածով հաստատված ընթացակարգի համաձայն: Ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որից 33,292.0 հազ. դրամը նախատեսված է ծրագրի իրականացման նպատակով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար:  Ծրագրի շրջանակներում  նախատեսված է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի:

  2019թ. մարտի 1-ի դրությամբ ծրագրի իրականացման ընթացակարգի համաձայն, արդեն կատարվել են հետևյալ աշխատանքները.

  • մարզպետարանները գյուղական համայնքներից ստացել, ամփոփել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են փոխանցել ծրագրում ընդգրկման ենթակա հողօգտագործողների ցուցակները,
  • զբաղվածության տարածքային կենտրոնները ծրագրում ընդգրկելու նպատակով իրականացրել են հողօգտագործողների հաշվառման գործընթացը:

Սահմանված կարգի համաձայն` ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի անբաժանելի մաս կազմող՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում ծրագրի իրականացման ողջ ընթացքում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների իրականացմանն աջակցություն) իրականացվում է Գյուղատնտե­սության զարգացման հիմնադրամի կողմից: Ելնելով այն հանգամանքից, որ 2019թ. նշված հիմնադրամը լուծարվել է և նմանատիպ ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն չկա (այս հանգամանքը հաստատվեց նաև ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին որևէ կազմակերպության չդիմելու փաստով), և հաշվի առնելով, որ ծրագրի սեզոնայնության հետ կապված նպատակահարմար չէ կրկին մրցույթ հայտարարելը, անհրաժեշտություն է առաջանում ծրագրի խորհրդատվական բաղադրիչի գործառույթների կազմակերպումը ևս վերապահել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին: Նշված գործառույթների վերապահումը զբաղվածության տարածքային կենտրոններին հնարավոր կդարձնի ծրագրի իրականացումը՝ այդ նպատակով օգտագործելով նաև մասնագետի ծառայությունը:

Նշված գործառույթը կկազմակերպվի ծրագրի խորհրդատվական բաղադրիչի համար նախատեսված  միջոցների հաշվին զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի և մասնագետի (գյուղատնտեսի) միջև ստորագրված ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում: Մինչև 6 ամիս տևողությամբ մեկ ծրագրի սպասարկման համար գյուղատնտեսին նախատեսվում է վճարել շուրջ  11000 դրամ:

Նշված պայմանագրի շրջանակներում կմատուցվեն հետևյալ ծառայությունները. մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրի և չափի փաստագրում, գործարար ծրագրի պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականի գնահատում ու համապատասխան եզրակացության կազմում, ամսական առնվազն մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացում, ծրագրի շրջանակներում հողօգտագործողի հարկային գործակալի պարտավորություններից բխող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանն աջակցություն:

Նշված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կատարել նաև «Մասնագիտական որակավորումների բարելավում՝ աշխատատեղերի բարելավման նպատակով» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի 9-րդ կետով նախատեսված նախապայմանը (աշխատանք փնտրողների զբաղվածության սահմանված ցուցանիշի ապահովում) և ՀՀ պետական բյուջե նպատակաուղղել 750 000 եվրո (նշված նախապայմանների կատարումը 2018թ.-ից հետաձգվել է 2019թ.):

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ծրագրի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել ծրագրի իրականացման ընթացակարգը` ապահովելով մասնագետների ներգրավումը ծրագրի իրականացման գործընթացում: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` 1088 դասիչի Զբաղվածության ծրագրի «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության իրականացման ապահովում» միջոցառումը դիտարկելով ոչ թե ծառայությունների մատուցում, այլ` տրանսֆերտների տրամադրում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ծրագրի իրականացման մեխանիզմների հստակեցում, պարզեցում, ծրագրի շրջանակներում գյուղական համայնքներում հողօգտագործողների զբաղվածությանն աջակցության ապահովում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    14.05.2019 - 30.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6923

Տպել