Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
․․․․․ հունիսի 2019 թվականի №------Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 3-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«սպառող (բաժանորդ)՝ էլեկտրական էներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող անձ, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.».
2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4 կետով.
«4.4 Պայմանագիրը լուծելուց առաջ մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել սպառողին։».
3) Կանոնների 13.7.3 կետում «մատակարարը» բառից հետո լրացնել « տվյալ հասցեում սպառողի առկայության դեպքում ծանուցում է վերջինիս էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի լուծման մասին և» բառերով.
4) Կանոնների 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24. Մատակարարը պարտավոր է սպառողների էլեկտրամատակարարման պլանային ընդհատման հասցեի (վայրի), ընդհատման և վերականգնման ժամկետների վերաբերյալ ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ տեղեկատվություն հրապարակել իր վեբ-կայքի, իսկ առնվազն 1 օր առաջ՝ հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, իսկ երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով սպառողին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:».
5) Կանոնների 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և էլեկտրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, եթե այն դեռ չի վերացվել, հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել սպառողին:».
6) Կանոնների 64-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) մասնակցում է Չափագիտական մարմնի կողմից իրականացվող առևտրային հաշվառքի սարքի չափագիտական փորձաքննությանը և դրա եզրակացության կազմմանը, որում ներառվում են տվյալներ հաշվառքի սարքի ամբողջականության կամ վնասված լինելու, առևտրային հաշվառքի սարքի փաստացի ցուցմունքների, ինչպես նաև աշխատանքի ճշտության ստուգման արդյունքների մասին: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը սույն ենթակետին համապատասխան կազմված եզրակացությունը սույն կանոնների 59․4 կետով սահմանված ժամկետում, վերահաշվարկին առնչվող տեղեկատվության հետ միասին գրավոր ներկայացնում է սպառողին.».
7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1 կետով.
«64.1 Կանոնների 64-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում փորձաքննություն չի իրականացվում երբ հաշվառքի սարքի ապահավաքակցումը պայմանավորված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացվող հաշվառքի սարքերի փոխարինման աշխատանքներով: Սույն կետով սահմանված դեպքում ապահավաքակցված հաշվիչները պահպանվում են մատակարարի մոտ առնվազն 3 ամիս՝ եթե սպառողը ներկա է եղել ապահավաքակցմանը և 6 ամիս՝ սպառողի կողմից ապահավաքակցմանը չներկայանալու դեպքում: Նշված ժամանակահատվածում սպառողի դիմելու դեպքում առևտրային հաշվառքի սարքերը ենթակա են փորձաքննության սույն Կանոններով սահմանված կարգով։»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
---- հունիսի 2019թ.
-
Քննարկվել է
13.05.2019 - 29.05.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 7155
Տպել