«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտերը հանրային քննարկման դնելու հետ կապված հարցերը, սակայն օրենքի կարգավորումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերի վրա:
2.Առկա իրավիճակը
Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքները, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերը չեն ներկայացվում հանրային քննարկման, այն տեսքով ինչ տեսքով հանրային քննարկման են ներկայացվում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները և որոշումները: Կառավարության կողմից հաստատված հանրային քննարկումների կարգին համապատասխան` համապատասխան օրենքների և որոշումների նախագծերը տեղադրվում են e-draft կայքէջում, որտեղ համապատասխան օգտատերերը կարող են նախագծերի վերաբերյալ հայտնել իրենց կարծիքը: Ներկայացված առաջարկությունների հիման վրա հանրային քննարկում կազմակերպող մարմինը կազմում է ամփոփաթերթ` առաջարկները ընդունելու կամ մերժելու հիմնավորումներով և նորից տեղադրում է կայքէջում: Նշված կարգավորումը հնարավորություն է տալիս հասարակությանը որոշակիորոեն ազդել իրավաստեղծ գործընթացի վրա: Բացի նշված կարգից կարող են անցկացվել հանրային քննարկումներ նաև կլոր սեղանների և հանդիպումներ ձևով:
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող կարգավորման նպատակն է հանարյին քննարկման ընթացակարգ սահանել նաև պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների, , ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքի նախագծերի համար: Ըստ առաջարկվող նախագծի նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ դնելուց հետո պատգամավորը կամ խմբակցությունը ապահովում է նախագծի հանրային քննարկումը, իսկ քաղաքացիական նախաձեռնության դեպքում` հանրային քննարկումն ապահովում է ՀՀ ԱԺ աշխատակազմը:
Հանրային քննարկման իրականացման կարգը պետք է սահմանվի Ազգային ժողովի որոշմամբ:
Ազգային ժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկում նախատեսելու համար փոփոխություն պետք է կատարել ԱԺ որոշմամբ հաստատված ԱԺ աշխատակարգում:
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
-
Քննարկվել է
13.05.2019 - 28.05.2019
-
Տեսակ
Սահմանադրական օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6244
Տպել