Հայաստանի Հանրապետության օրենք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Եվրասիական տնտեսական միության պայմանագրի (ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին), 12-րդ հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանք (ապրանքներ) են համարվում՝ ապրանքները, քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ նյութերը, այդ թվում՝ մարդու համար վտանգ ներկայացնող իոնացնող ճառագայթման աղբյուրները, թափոնները և այլ բեռները, սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում ներառված սննդամթերքը, նյութերը ու արտադրատեսակները, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով և Միության մաքսային տարածքով: Պայմանագրի 57-րդ հոդվածի համաձայն՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցությունն ապահովելու նպատակով բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների կողմից իրականացվում է պետական սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ հսկողություն՝ միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների համաձայն:
Ելնելով վերը նշված պայմանագրի պահանջներից և, հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միության սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշումը, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատվել էին այն ապրանքների ցանկերը, որոնք ենթակա էին պետական գրանցման, սակայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 617-Ն որոշմամբ կատարված փոփոխությունների արդյունքում, բացառությամբ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սանիտարահամաճարակային վերահսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքները դուրս են մնացել ցանկից, ինչի արդյունքում առաջացել է իրավական բաց՝ դրանց գրանցումն իրականացնելու առումով:
Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միության սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 299 որոշման մեջ կատարվել են որոշակի փոփոխություններ (վերջին փոփոխություն՝ 2015 թվականի դեկտեմբերի 2, http://docs.cntd.ru/document/902227557), սակայն մի շարք ապրանքների նկատմամբ պետական գրանցման պահանջը մնացել է անփոփոխ: ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1229-Ն որոշման պահանջները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքի ուժով սահմանել սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքների գրանցման համար պետական լիազոր մարմին, քանի որ մինչ այժմ ՀՀ-ում սահմանված չէ այն պետական լիազոր մարմինը, որը պետք է իրականացնի վերը նշված գործառույթը:
- Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծի ընդունմամբ բացի սննդամթերքից, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կսահմանվեն նաև առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներ, այդ թվում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող ախտահանիչ նյութեր և կսահմանվի դրանց նկատմամբ պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման արդյունքում կկանոնակարգվի առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա մի շարք ապրանքների պետական գրանցման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա լրացում կատարել սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը սահմանող իրավական ակտում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:
-
Քննարկվել է
10.05.2019 - 25.05.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7740
Տպել