Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 703-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գոռ Գրիգորյան 15.05.2019 09:44:35 | Ուսումնասիրելով շրջանառության մեջ դրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը գտնում ենք, որ գործադիրը նախատեսում է Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանել երկու տեսակի ձկնարտադրության երկու չափորոշիչներ, որոնցից առաջինը վերաբերում է նոր ստեղծվող տնտեսություններին, իսկ երկրորդը՝ գործող տնտեսություններին: ՀՀ կառավարության 18 սեպտեմբերի 2014 թվականի N 1111-Ն որոշման 1-ին մասի համաձայն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանվել է սակավաջրություն: Վերը նշված որոշման հիման վրա ձկնաբույծները 30 տոկոսով կրճատեցին իրենց կողմից օգտագործվող ջուրը: Նախագծի համաձայն հնարավորություն է ստեղծվում նոր ստեղծվող տնտեսություններին տրամադրել ջրօգտագործման թույլտվություն, հետևաբար կարելի է փաստել, որ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրությունը վերացել է: Եթե ներկայումս առկա չէ սակավաջրության խնդիր, ուստի պետք է ոչ թե ջրօգտագործման թույլտվություններ տրամադրել նոր ստեղծվող տնտեսություններին, այլ վերականգնել գործող տնտեսությունների նախկին ջրօգտագործման ծավալները՝ տնտեսվարողների համաձայնությամբ: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ստորգետնյա ջրային պաշարների արդյունավետ կառավարմանն ուղղված վերջին տարիների ջանքերը՝ գտնում ենք, որ նախագծով անհրաժեշտ է նաև սահմանել յուրաքանչյուր տնտեսության համար տրամադրվող ջրի առավելագույն քանակ՝ հիմք ընդունելով տնտեսության տարածքը, արտադրողականությունը և աշխարհագրական դիրքը: Հ.Գ. Սույն առաջարկությունը ներկայացվում է Հայաստանի ձկնաբույծների միության առաջարկով: | Նշված իրավական ակտի նախագիծն առնչվում է արդյունագործական ձկնաբուծության միավոր ջրառում ձկան արտադրության ծավալների սահմանմանը։ Ինչ վերաբերում է յուրաքանչյուր տնտեսության համար տրամադրվող ջրի առավելագույն քանակին, ջրառի թույլտվությանը և կասեցմանը, ապա նշված հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասություններից դուրս են։ | Ընդունվել է ի գիտություն |