Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հավելված

         ՀՀ վարչապետի 2019 թվականի

                                                                                   -  Ն  որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Ներածություն

 

Մարդկանց թրաֆիքինգի ԵՎ շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում

 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաս­տանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղա­փոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցա­կարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. «Հայաu­տանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղա­փոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցա­ռումների ազգային ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվա­կանի  հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվա­կանների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա­կերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010  թվականի  սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա­կերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2013  թվականի  փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  հուլիսի  7-ի N 726–Ն որոշում):  Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» Հայաuտանի Հանրապետության ՀO-212-Ն օրենքը և ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված՝ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը: Դրան համապատասխան՝ փոփոխություններ և լրացումներ կատարվել են ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում:

 

Հինգերորդ ազգային ծրագրի շրջանակը

Հինգերորդ` 2016-2018 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով սահմանված նպատակները հասցեագրված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները: Հինգերորդ ազգային ծրագրում, ինչպես նախորդ բոլոր ծրագրերում, մեծ ուշադրություն է դարձված երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումների իրականացմանը` ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ խոցելի խմբերի շրջանում:

Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 5 հիմնական բաժիններում`

  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
  • համագործակցություն,
  • ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

 

Վեցերորդ ազգային ծրագրի շրջանակը

Վեցերորդ` 2019-2021 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով առավել կենտրոնացնում է պետության ջանքերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման վրա: Այս ծրագրով նախատեսված են օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոխումներ, որոնք կբարելավեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման ընթացակարգերը: Վեցերորդ ծրագրով նախատեսված են երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:

Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնա­վորապես, 2016 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ զեկույցների, ինչպես նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները:

Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 6 հիմնական բաժիններում`

  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
  • Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
  • Միջազգային համագործակցություն
  • Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառումները

Պատասխանատու և համագործակցող մարմինները

Կատարման ժամկետը

Ֆինանսա-վորման հնարավոր աղբյուրները

Ակնկալվող արդյունքները

Գնահատ-ման ցուցիչներ

 

1

2

3

4

5

6

7

Գլուխ I. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում

 

 

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում

 

1.1.1.

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսել դրույթներ, ուղղված «հարկադիր աշխատանքի» հետ կապված խնդիրների կարգավորմանը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Արդարադատության նախարարություն

Քննչական կոմիտե /համաձայնությամբ/

Գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

2020

Ֆինանսավորում չի պահանջում

Կնպաստի «հարկադիր աշխատանք» եզրույթի հստակեցմանը և գործնական կիրառելիության ապահովմանը

 

1.1.2.

Ուսումնասիրել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված զոհին՝ անկախ հանցագործության ծանրության աստիճանից, քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական առաջարկ:

Արդարադատության նախարարություն

Քննչական կոմիտե /համաձայնությամբ/

Գլխավոր դատախազություն

/համաձայնությամբ/

 

2019-2020

Ֆինանսավորում չի պահանջում

Կկատարելագործվի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտը,                 այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին, ինչպես նաև կբարելավվեն զոհերի պաշտպանությանն ուղված ընթացակարգերը

 

 

 

1.1.3.

Փոփոխություն կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքում՝ դրանում ներառելով զոհի համաձայնության հանգամանքը հաշվի չառնելու վերաբերյալ դրույթ:

Արդարադատության նախարարություն

Քննչական կոմիտե /համաձայնությամբ/

Գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/

2019-2020

Ֆինանսավորում չի պահանջում

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց  նույնացման և աջակցության մասին ՀՀ  օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը  ներկայացված  է  ՀՀ  կառավարություն

1.1.4.

Տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման ընթացակարգերի բարելավման նպատակով վերանայել ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան դրույթները:

Արդարադատության նախարարություն

Քննչական կոմիտե /համաձայնությամբ/

Գլխավոր դատախազություն

/համաձայնությամբ/

2019-2020

Ֆինանսավորում չի պահանջում

«ՀՀ քրեական օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին»  և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերը ներկայացված  են  ՀՀ  կառավարություն

1.1.5.

«Միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990թ թվականի դեկտեմբերի 18-ի  միջազգային կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Արդարադատության նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

 

 

2019-2020

Ֆինանսավորում չի պահանջում

Կկատարելագործվի ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտը,                 այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին:

Կոնվենցիայի վավերացումը

1.1.6.

«Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» և «Սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումներից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիաների վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Արդարադատության նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն

 

2019-2020

Ֆինանսավորում չի պահանջում

Կոնվենցիաների վավերացումը

1.1.7.

«Պարտադիր ուսուցումից դուրս 

մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման ընթացակարգերի» մշակում

 

 

Արդարադատության նախարարություն

Կրթություն և գիտության նախարարություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2019-2020

Ֆինանսավորում չի պահանջում

Կարգավորված են պատրադիր ուսուցումից դուրդ մնացած դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության հետ կապված հարաբերությունները, Կրթության մասին ՀՀ օրենքով սահմանված տասներկուամյա պարտադիր կրության պահանջը կատարելու և բոլոր երեխաներին կրթության մեջ ներառելու համար

Օրենսդրական առաջար-կությունը, ընդունված ակտը ու դրա նպատակը

 

Գլուխ II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում

 

 

Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում

 

2.1.1.

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ երիտասարդության իրազեկու­թյան բարձրացման նպատակով կազմա­կերպել միջոցառումներ և իրականացնել ծրագրեր

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

2019-2021

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Կբարձրանա երիտասարդության իրազեկվածության մակարդակը և կնվազի հանրության շրջանում թրաֆիքինգի և շահագործման զոհերի նկատմամբ

անհանդուրժողականությունը:

Իրականացված միջոցառումների և ծրագրերի քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

2.1.2.

Իրականացնել կանխարգելիչ  իրազեկման  միջոցառումներ, գյուղատնտեսության և այլ ոլորտներում աշխատող մինչև 18 տարեկան անձանց օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2019-2021

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

Մինչև 18 տարեկան աշխատող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների,խախտումների կանխարգելում

2.1.3.

Ապահովել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխա­­­տանքները մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ` արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2020-2021

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

Արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում

2.1.4.

Համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող աշխատանքի տեղավորման կեղծ առաջարկների չեզոքացման, անվտանգ միգրացիայի ապահովման ու թրաֆիքինգի վտանգի նվազեցման նպատակով շարունակել  հանրային իրազեկման մակարդակի  բարձրացման աշխատանքները։

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Առողջապահության նախարարություն

2019-2021

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

Բնակչության, հատկապես արտերկրում աշխանանք որոնող քաղաքացիների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրանց դիմագրավելու միջոցների, ինչպես նաև պաշտպանության և աջակցության հնարավորության մասին իրազեկվածության մակարդակը

Իրականացված  իրազեկման արշավների  քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

 

Նպատակ 2. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  վերաբերյալ իրազեկման բարձրացում և վերապատրաստում

 

2.2.1.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ), դինավագիտական դպրոցի ունկնդիրների համար անցկացնել վերապատրաստման դասընթացներ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2019-2021

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

Կբարձրանա ԱԳՆ  աշխատակիցների, մասնավորապես   ապագա դիվանագետների  իրազեկվածության մակարդակը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ռիսկերի և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու հնարավորությունների մասին:

Վերապատրաստումների քանակը ու արծարծված թեմաները

 

2.2.2

Համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետությունում մարդու թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական հիմունքները», «Թրաֆիքինգ. մարդկանց շահագործում», «Հայաստանի Հանրա­պե­տու­­թյան արտաքին գործերի նախարարու­թյան հյուպատոսական ծառայության աշխա­տող­ների համար «Մարդու շահա­գործումը (թրաֆիքինգը) և դրա դեմ պայքարը»

ձեռնարկները գործող օրենդրությանը

Ֆինանսավորման բացակայության պատճառով

 

 

 

 

 

2.2.2

Միջոցառումներ իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ իրազեկման բարձրացման և դրա դեմ պայքարի մեխանիզմների ուղղու­թյամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում

ՊՆ

2019-2021

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

ՊՆ-ի ենթակայության ստորաբաժանումների անձնակազմի շրջանում կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)  վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխա­տողների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման մակարդակը:

 

 

 

 

 

 

 

 

 

Իրականացված  իրազեկման արշավների  քանակը ու անցկացման վայրը

2.2.3.

Ոչ պետական կազմակերպությունների (մասնավորապես՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային տրանսպորտային կազմակերպությունների) աշխատողների համար կազմակերպել մարդկանց,  մասնավորապես երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վտանգի և կանխարգելման, դասընթացներ, քննարկումներ։

տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե

2019-2021

 

Կազմակերպած դասընթացների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

2.2.4

Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, ներառյալ  երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև օրենդրության մեջ կատարված փոփոխությունների վերա­բերյալ դասընթացներ կազմակերպել ներքո­հիշյալ մարմինների և կազմակերպություն­ների համապատասխան  աշխատողների համար`

1) ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ). 

2) ոստիկանություն. 

3) քննչական  կոմիտեի.

4) հատուկ քննչական ծառայության.

5) գլխավոր դատախազության.

6) դատարանների.

7) պաշտպանության նախարարություն

8) սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների.

9) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ

10) «Զբաղվածության գործակալություն» մարզային և տարածքային մարմինների.

11) ինտեգրված սոցիալական ծառայություն­ների՝.

12) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի.

13) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների.

14) քրեակատարողական ծառայության.

ազգային անվտանգության ծառայություն

2019-2021

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

Ոստիկանություն

Քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

Պաշտպանության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Արդարադատության նախարարություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

 

Նպատակ 3. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում լուսաբանման միջոցով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի կանխարգելման գործում

 

2.3.1

Կազմակերպել հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, քննարկումներ, օգտագործելով նաև սոցիալական գովազդի հնարավորությունները՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, նոր ձևերի վերաբերյալ տեղփեկատվությունը մատչելի դարձնելու համար:

Խորհրդում ներկայացված պետական կառավարման մարմիններ

 

2019-2021

Ճշտել Ֆինանսավորումը

 

Օրենքով չարգելված Ֆինանսավորման  այլ աղբյուրներ

Բնակչությունը կտեղեկացվի հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության մասին:

 

Հաղորդումների ու քննարկումների քանակը

2.3.2

Շարունակել Հայաստանի Հանրապետու­թյունում մարդկանց թրաֆիքինգի և շահա­գործման դեմ պայքարն արտացոլող www.antitrafficking.am կայքի անխափան գործունեությունը և պետական ֆինանսավորումը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2019-2021

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

www.antitrafficking.am կայքի  միջոցով  կշարունակվի  որակյալ  և  մասնագիտական  տեղակատվության  տարածումը    թրաֆիքինգի  և  շահագործման   հարցերի  վերաբերյալ, ինչպես նաև կբարձրանա ԶԼՄ-ների կողմից լուսաբանվող` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ նյութերի որակը:

 

Տեղադրված նյութերի քանակը

2.3.3

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթը լուսաբանող լրագրողների մասնա­գիտական կարողությունների զարգացման նպատակով կազմակերպել դաս­ընթացներ և քննարկումներ և անցկացնել ամենամյա լրագրողական մրցա­նա­կաբաշխություն` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանման վերաբերյալ, հիմք ընդունելով

ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի քանակական և բովանդակային տարեկան վերլուծությունը (իրավական և լրագրողական էթիկայի տեսանկյուններից)

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2019-2021

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Դասընթացների ու քննարկումների քանակը, մրցանակաբաշ-խության  արդյունքները

Գլուխ III  Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում

 

3.1.1

 Հանրակրթական դպրոցներում սովորող­ների,  նախնական (արհեստագործական), և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տությունների ուսանողների և դասավան­դողների համար իրականացնել մարդու իրա­վունքներին (այդ թվում նաև` թրաֆիքինգին և շահագործման հարցերին) վերաբերող թեմաների ուսուցում

Կրթության և գիտության նախարարություն

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Հայաստանի գործատուների հանրապետական միություն

2019-2021

Օրենքով չարգելված

Սովորողների և դասավանդողների շրջանում թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերի նվազում

Կազմակերպած դասընթացների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

3.1.2

Մշակել մարդկանց թրաֆիքինգի զոհ երեխաների հայտնաբերման, նույնացման և ուղղորդման ընթացակարգ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019

ֆինանսավորում չի պահանջվում

Կսահմանվի թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ, կհստակեցվի դերակատարների շրջանակը և կամրապնդվի կապը, կհզորանա երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգը: 

 

3.1.3

Կազմակերպել աշխ­ա­տող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխա­ներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավվման կանխարգելման վերաբերյալ սեմինարներ և քննարկումներ

Առողջապահության և աշխատանքր տեսչական մարմին

Կրթության և գիտության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019-2021

Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ

Աշխատող երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավվման կանխարգելում

Կազմակերպած սեմինարների և քննարկումների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

Գլուխ IV. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն

 

4.1.1

Առաջարկություն ներկայացնել   ՀՀ կառավարություն՝ Ռուսաստանի Դաշնությունում  ՀՀ  դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում  աշխատանքային միգրացիայի հարցերով կցորդի հաստիքներ սահմանելու`  ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտների  իրավունքները  պաշտպանելու, ինչպես  նաև  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց   հայտնաբերելու  նպատակով:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն

Արտաքին գործերի նախարարություն

Ֆինանսների նախարարություն

2019-2020

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

 

 

4.1.2

Բարելավել մարդկանց թրաֆիքինգի և շահա­գործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին  և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդ­կանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկ­ված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» ՀՀ օրենքով սահման­ված պաշտպանության ու աջակցության տրամադրման համակարգման աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ոստիկանություն

 

 

 

 

2019-2021

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված աջակցության տրամադրումը կնպաստի հասարակության մեջ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ինտեգրմանը:

Պաշտպանութ-յուն ու աջակցություն ստացած զոհերի մասին վիճակագրութ-յուն

4.1.3

Պարբերաբար  վերապատրաստման դասընթացներ  կազմակերպել խոցելի խմբերի հետ  առաջնային շփում  ունեցող պետական մարմինների  աշխատակիցների  համար (օրինակ` ոստիկանության  համապատասխան անձնակազմ, սահմանապահ զորքեր, միգրացիոն  ծառայության ապաստան հայցողների  բաժին, սոցիալական աշխատողներ, միգրացիոն ռեսուրս կենտրոնների աշխատակազմ,  ընդհանուր ուղղվածության բուժաշխատողներ), նպատակ ունենալով կանխել և բացահայտել մարդկանց թրաֆիքինգի հետ կապված իրավիճակներ, նույնացնել տուժած անձանց և ուղղորդել նրանց աջակցություն ստանալու համար

Խորհդում ներկայացված պետական կառավարման մարմիններ

 

2020-2021

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ

Առավել արդյունավետ կդառնա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, պաշտպանությունը և աջակցության տրամադրումը:

 

Կազմակերպած դասընթացների քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

4.1.4

Ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների նվազագույն չափորոշիչների ներդրումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

2019

ֆինանսավորում չի պահանջվում

Կգնահատվի մատուցվող ծառայությունների   որակն ու արդյունավետությունը,  մասնագետների որակավորումը:

Մշակվաշ և ընդունված առաջարկություն-ների քանակը

 

4.1.5

Ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված հնարավոր զոհերի հայտնաբերման սքրինինգ համակարգի  մշակում

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն

2019-2020

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ

   

Գլուխ  V. Միջազգային համագործակցություն

 

5.1.1

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում շարունակել համագործակցությունը մասնագի­տաց­ված միջազգային, տարածաշրջանային, հասա­րակական կազմակերպությունների,  Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և

ԶԼՄ-ների հետ

ԱԳՆ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Քննչական կոմիտե

(ըստ անհրաժեշտության՝ համաձայնությամբ)

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

2019-2021

ֆինանսավորում չի պահանջվում

Առավել արդյունավետ կդառնա համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների, մասնագիտացված միջազգային և հասարակական կազմակերպությունների,

ԶԼՄ-ների հետ:

Կնպաստի արտերկրներում զոհերի հայտնաբերմանն ու աջակցության տրամադրմանը

Մասնակցած հանդիպումների, քննարկումների քանակը ու արդյունքները

5.1.2

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքարի նպատակով շարունակել համագործակցությունն օտար­երկրյա իրավապահ մարմինների հետ

Ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայություն

Քննչական կոմիտե

(ըստ անհրաժեշտության՝ համաձայնությամբ)

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2019-2021

ֆինանսավորում չի պահանջվում

Միջազգային համագործակ­ցու­թյան արդյունքում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետությունը:

Մասնակցած հանդիպումների, քննարկումների քանակը ու արդյունքները

Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում

 

6.1.1

Իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգ և շահագործում կատա­րած անձանց մասին տվյալների հավաքա­գրում և վերլուծություն (ներառելով սեռը, շահագործման ձևը, ծագման/նպա­տա­կակետ երկիրը և այլ տեղեկատվություններ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ոստիկանություն

Առողջապահության նախարարություն

 

2019-2021

ֆինանսավորում չի պահանջվում

Կհստակեցվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի թիվը, բնութագրերը և դրդապատճառները: Կստացվեն հավաստի տվյալներ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդրի, դրա բնութագրերի, դրդապատճառների ու նպաստող երևույթների մասին:

Նույնացված վերադարձված և աջակցություն ստացած զոհերի  մասին վիճակագրութ-յուն

6.1.2

Իրականացնել ազգային ծրագրի կատարման ամփոփում ամենամյա տարեկան հաշվետվության միջոցով

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ

2019-2021

ֆինանսավորում չի պահանջվում

 

6.1.3

Իրականացնել նախորդ ծրագրի կատարման եռամյա ամփոփում և գնահատում՝ հիմք ընդունելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, ինչպես նաև հատուկ և արտահերթ զեկույցները                և արդյունքների վերաբերյալ առաջարկու­թյուն­ների ներկայացում համապատասխան պետական կառավարման մարմիններին:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ

2019-2021

օրենքով չարգելված ֆինանսավորման այլ ազբյուրներ

Կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը:

 

 

 

  • Քննարկվել է

    03.05.2019 - 19.05.2019

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9604

Տպել