Հիշել նախագիծը

««ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Justice Group 10.05.2019 17:43:25 10․05․2019 Դատախազության այսպիսի վարչական միջամտությունը կարող է վնասել քննչական կոմիտեի անկախ գործունեությանը և վերջինիս կախվածության մեջ դնել դատախազությունից։ Չի ընդունվել: Նախագիծը որևէ ձևով նպատակ չի հետապնդում սահմանափակել քննիչի դատավարական ինքնուրույնությունը: Ի վերջո, անգամ գլխավոր դատախազի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք նախատեսելու պարագայում այն չի ենթադրում պարտադիր կերպով քննիչի նկատմամբ կարգապահական տույժի կիրառում: Առաջարկվող ընթացակարգը պարզապես հնարավորություն է տալիս, որպեսզի յուրաքանչյուր դեպքով քննիչի կողմից թույլ տրված կարգապահական խախտման առկայության և դրանում քննիչի մեղավորության հարցի քննարկումը վերապահվի անկախ կարգապահական հանձնաժողովի իրավասությանը: