Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
… մայիսի 2019 թվականի № Ն
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ`Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Կանոնների 1.1 կետում բաժանորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բաժանորդ` բնական գազի սպառման պահանջարկ ունեցող անձ, որն բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի հետ կամ գտնվում է այդ գործընթացում.».
- Կանոնների 5.5.2 կետում՝
ա. 1-ին նախադասությունում «պլանային ընդհատումների» բառերից հետո լրացնել «հասցեի (վայրի)» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով բաժանորդին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:».
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5.2.1 կետով.
«5.5.2.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, եթե այն դեռ չի վերացվել, հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».
- Կանոնների 6․2 կետի 1-ին, 3-րդ և 8․2 կետի 1-ին նախադասություններում «վերջին» բառից հետո լրացնել «չորս» բառով.
- Կանոնների 7.4 կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ նախադասությամբ.
«Սույն կետով չի սահմանափակվում պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին ծանուցման այլ եղանակով բաժանորդին լրացուցիչ իրազեկելու մատակարարի իրավունքը:».
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.4.1 կետով.
«7.4.1 Մատակարարը պարտավոր է վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին, եթե այն դեռ չի վերացվել, հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին:».
- Կանոնների 10.3 կետի՝
ա. 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
. բնակչության և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման և գազասպառման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար 6000 դրամի չափով վճարումը հավաստող փաստաթղթերի պատճենը․».
- Կանոնների 11.4 կետից հանել վերջին նախադասությունը.
- Կանոնների 11.5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Եթե սույն կետում նշված բանաձևով հաշվարկված ՆՏi-ի մեծությունը փոքր է 5-ից, ապա այն ընդունվում է հավասար 5-ի:».
- Կանոնների 12.2 կետից հանել «աշխատանքային» և «և V» բառերը.
- Կանոնների՝2.1.1 կետում «20» թիվը փոխարինել «30» թվով, իսկ «2000» թիվը՝ «2500» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
-
Քննարկվել է
23.04.2019 - 09.05.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 6794
Տպել