Հիշել նախագիծը

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (այսուհետ՝ Նախագիծ)

 

1.Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 57-րդ հոդվածի   4-րդ մասի համաձայն օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: ՀՀ կառավարության որոշմամբ է հաստատվում ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝  համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին ընդունվել է «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաս­տատելու մասին» N 249 որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի  N   193-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի N 9-րդ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածի 2016 թվականի 14-րդ խմբագրությամբ սահմանված նոր չափորոշիչների:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեին: Միաժամանակ հստակեցվում է լիազորված մարմինը:

 

2.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը կհաստատվի ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կողմից:

 

  • Քննարկվել է

    19.04.2019 - 05.05.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6290

Տպել