Հիշել նախագիծը

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«        »          - ի 2019 թվականի N     -Ն

 

«ԳԵՈԴԵԶԻԱ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 222.210.90050) վերանվանել «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 1853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

   1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.

   «Վերակազմակերպված «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

   Կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրն է`

   հայերեն լրիվ` «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

   հայերեն կրճատ՝ «ԵՏԻ» ՊՈԱԿ.

   ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация «Геопрoстранственный институт».

   ռուսերեն կրճատ` ГНО «ГПИ».

   անգլերեն լրիվ` State Non-Commercial Organization «Geospatial institute».

   անգլերեն կրճատ` «GSI» SNCO. »:

   2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «1) «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի, եռաչափ կադաստրի, պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծումը, տարածական տվյալների հավաքագրումը և մշակումը, կադաստրի ոլորտում ծրագրային (կամ տեղեկատվական տեխնոլոգիաների) համակարգերի նախագծումը և իրականացումը, անշարժ գույքի շուկայական գնահատումը, գնահատման մեթոդիկայի մշակման, գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինարարության բնագավառում հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, խոշորացման ենթակա և նոր տարածքներում ձևավորված համայնքների հողաշինարարական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների, ինժեներաերկրաբանական հետազոտական աշխատանքների իրականացմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանն աջակցելն է, հողերի արդյունավետ օգտագործման ու պահպանության կազմակերպման, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմման պետական միջոցառումների, պետական, ազգային, պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթղթերի մշակումը, տարածքային զարգացման հայեցակարգային և տարածական փաթեթների մշակումը, պետական նշանակության տեղագրական և թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգի մասնագետների ու աշխատողների ուսուցումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը.».

   3) 2-րդ ենթակետում՝

   ա. «գ.» պարբերությունում «՝թվային ու ավանդական եղանակներով, դրանց» բառերը հանել.

   բ. «ե.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «ե. աերոտիեզերանկարների դաշտային և գրասենյակային վերծանման աշխատանքների իրականացում,».

  գ. «ը.» պարբերությունում «պետական» բառից հետո լրացնել «բազային» բառը.

  դ. «թ.» պարբերությունից հանել «գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում ու վարում,» բառերը.

   ե. «ժդ.» ենթակետում «լուսանկարների» բառը փոխարինել «նկարների» բառով.

   զ. «ժզ.» ենթակետում «հողերի տարածքային» բառերը փոխարինել «արդյունավետ հողօգտագործման» բառերով.

   է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «լ.», «խ.», «խա.», «ծ.», «կ.», «հ.», «ձ.» , «ղ.», «ճ.», «մ.» պարբերություններ.

   «լ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծման, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը,»,

   «խ. Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծման և վարման աշխատանքները,»,

   «խա. Քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը,»,

   «ծ. եռաչափ կադաստրի ստեղծման նախագծման և ներդրման աշխատանքները,»,

   «կ. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ծրագրային ապահովումների մշակման, ենթածրագրային մոդուլների ստեղծում,»,

   «հ. Հանրապետությունում քարտեզագրության ուղղվածություն ունեցող տնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ օգտագործման ծրագրերի մշակման աջակցումը, դրանց իրականացման ուղիների կազմակերպումը և իրականացման արդյունավետության բարձրացման աջակցումը,»,

   «ձ. Տարածական տվյալների հիման վրա Հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման օպտիմալ պլանավորմանը աջակցումը,»,

   «ղ. Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի, երկրատեղեկատվական համակարգերի, հողաշինարարության և հարակից ոլորտների խնդիրների ուսումնասիրումը, հետազոտումը, և դրանց արդյունքների քննարկումը գիտատեխնիկական խորհրդում,»,

   «ճ. Իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցերի զարգացում, սպասարկում, շահագործում և տվյալների մատակարարում օգտագործողներին,»,

   «մ. ինժեներաերկրաբանական հետազոտական աշխատանքների իրականացում հորատանցքների հորատման եղանակով և դրանց ցուցանիշների ուսումնասիրում:»:

   4) 3-րդ ենթակետում՝

   ա. «զ.» պարբերությունում «քարտեզների» բառը փոխարինել «քարտեզների, ատլասների» բառերով.

   բ. «ը.» պարբերությունում «ընդունման» բառը փոխարինել «ձեռք բերման» բառերով. 

   գ. «ժ.» պարբերությունում «ստեղծում» բառից հետո լրացնել «և հանութագրում» բառերը.

   դ. «ժգ.» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում չաշխատող անձանց ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համակարգում չաշխատող անձանց ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում, ինչպես նաև դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներ» բառերով.

   ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ի. », «լ.», «խ.», «ծ.» պարբերություններ.   

   «ի. քարտեզագրման, երկրի հեռահար զոնդավորման, տիեզերանկարների մոնիթորինգի, աերոնկարահանման, համակարգչային մոդելավորման, վերլուծական և փորձարարական աշխատանքներ,»,

   «լ. ոլորտային թվային քարտեզների, հատակագծերի, տեղեկատու բառարանների, հողաշինարարական սխեմաների ստեղծում և հրատարակում,»,

   «խ. գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության, երկրատարածական տվյալների, կադաստրի ոլորտին առնչվող տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ծրագրերի և բջջային հավելվածների մշակում և սպասարկում,»,

   «ծ. Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության, երկրատեղեկատվական համակարգերի և հարակից ոլորտներում գիտահետազոտական, աշխատանքների իրականացում, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքներ:»,

   «կ. Անշարժ գույքի կադաստրային գրասենյակի գործառույթների իրականացման աշխատանքներ:»:

  1. 3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Երկրատարածական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը և սահմանված կարգով ապահովել կազմակերպության պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:
  2. 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ 

  • Քննարկվել է

    15.04.2019 - 01.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12992

Տպել