Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ փոփոխություններ» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման գործընթացի բարելավման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաշխարհային բանկը յուրաքանչյուր տարի հրապարակում է «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը, որի նպատակն է գնահատել 190 երկրների գործարար միջավայրի վրա ուղղակիորեն ազդող կարգավորումները։ Գնահատումը կատարվում է 10 ոլորտներում, որոնցից մեկը «էլեկտրականության միացում» ցուցիչն է, ինչն էլ բնութագրվում է նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացների քանակով, դրանց տևողությամբ, միացման վճարի մեծությամբ, ինչպես նաև սպասարկման որակի ցուցանիշներով:

       Նախագծի ընդունմամբ կբարելավվի Հայաստանի Հանրապետության դիրքը՝ նշված զեկույցի «Էլեկտրականության միացում» ցուցիչի մասով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

 3. Կարգավորման նպատակը և բնույթը

       Նախագծի նպատակը նոր սպառման համակարգն էլեկտրամատակարարմամբ ապահովելու սահմանված ժամկետների կրճատումն է։

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

       Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ:

5. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման արդյունքը էլեկտրամատակարարմամբ ապահովելու սահմանված ժամկետների կրճատումն է։

       Հանձնաժողովի գնահատմամբ, նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի բարելավել Հայաստանի Հանրապետության դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «էլեկտրականության միացում» ցուցիչի մասով։

  • Քննարկվել է

    15.04.2019 - 01.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7049

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Ենգիբարյան

15.04.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 5 կետում «60» և «300» թվերը ես չգտա, կարող եք օգնել՞՞՞

Տեսնել ավելին