Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

««ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

 «4. Եթե որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն տրվել է նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ, ապա նշանակված նոտարը կարող է տեղափոխվել այլ նոտարական տարածք` մարզ` առնվազն 3 տարի, Երևան քաղաք` առնվազն 5 տարի նոտարական գործունեություն իրականացնելուց հետո:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը` հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:

Նոտարի պաշտոնում նշանակում կատարելիս արդարադատության նախարարը առաջնահերթությունը տալիս է որակավորման վկայական ունեցող այն անձին, ով անցել է հստակ նոտարական տարածքի նշմամբ հայտարարված որակավորման ստուգում:

Պաշտոնում նշանակելուց հետո արդարադատության նախարարությունը նոտարին տալիս է ծառայողական վկայական:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը`

  • լրացնել նոր 2.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

    «2.1. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը կարող է տրվել առանց նոտարական տարածքի և նստավայրի նշման` բոլոր նոտարական տարածքներում թափուր հաստիքները լրացնելու համար կամ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ` այդ նոտարական տարածքում առկա թափուր հաստիքները լրացնելու համար.

  • լրացնել նոր 3.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝

«3.1.Եթե որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն տրվել է նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ, ապա որակավորման վկայական ստացած անձը հաղթող ճանաչվելու դեպքում նշանակվում է հայտարարության մեջ նշված նոտարական տարածքում և նստավայրում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:   

  • Քննարկվել է

    15.04.2019 - 30.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6383

Տպել