Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում.

  1. 1‑ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում, անկանխիկ եղանակով: Կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կամ կենսաթոշակառուն բնակվում է Կառավարության սահմանած՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում։ Կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում։»,

  1. 6-րդ մասում «անգամ բանկ ներկայանալու» բառերը փոխարինել «անգամ բանկին հայտարարություն ներկայացնելու» բառերով, իսկ «ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել» բառերը փոխարինել «անձամբ ստորագրել և բանկին ներկայացնել հայտարարություն» բառերով,
  2. 9-րդ մասը «Կենսաթոշակը» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով» բառերով։ 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում`

  1. 1-ին մասի 3-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում անկանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային։ Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով։»,

  1. 6-րդ մասում «կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «եղանակով՝ ոչ ուշ, քան դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում» բառերով, իսկ մասից հանել «Այդ ժամկետում չվճարված կենսաթոշակի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» բառերը։ 

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «կամ կանխիկ» բառերը և «Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:» բառերը: 

Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.

«9. Կենսաթոշակառուի ընտրությամբ կենսաթոշակը կարող է նաև վճարվել կանխիկ եղանակով՝

  • Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, եթե կենսաթոշակը նշանակվել է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը,
  • քաղաքային բնակավայրերում, եթե կենսաթոշակը նշանակվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը,
  • 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, եթե կենսաթոշակը նշանակվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։
  1. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվա դրությամբ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակը շարունակվում է վճարվել կենսաթոշակառուին կանխիկ եղանակով՝ մինչև կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում ներկայացնելը կամ կենսաթոշակ վճարելը կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը։ Սույն մասում նշված կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելը վերսկսելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել կանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է դիմումի հիման վրա։ Եթե սույն մասում նշված կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելը վերսկսում է կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է դիմումի հիման վրա, ապա կենսաթոշակը վճարվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով։ 

Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից։

  • Քննարկվել է

    11.04.2019 - 26.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8600

Տպել

Առաջարկներ`

Կարեն Վարդանյան

11.04.2019

Ողջույն բոլորին: Ինձ հետաքրքրում է, Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունները թույլ տալի՞ս են լիազորագրով հարազատի կենսաթոշակն ստանալը շարունակական դարձնել, թե՞ դարձյալ 1 տարի ստանալուց հետո չես կարող նոր լիազորագրով շարունակել ստանալ կոնսաթոշակը: Ո՞վ կարող է լիարժեք պատասխան տալ /մասնագիտական պարզաբանումներով/, թող գրի vardanyankaren11@yandex.ru հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:

Տեսնել ավելին