Հիշել նախագիծը

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը:

   Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու <<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

   <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին, իսկ 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական եւ, ըստ մարզերի (Երեւան քաղաքի)` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ:

    <<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

   Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

  1. Ակնկալվող արդյունքը:

  Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

 

  

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ոորոշման նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջանալու ընդունել <<Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին>> ՀՀ պաշտպանության նախարարի հրաման:

   

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

<<ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

  • Քննարկվել է

    11.04.2019 - 26.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15327

Տպել

Առաջարկներ`

Մարտիկ Մարտիրոսյան

17.04.2019

Նախագծի 3-րդ հավելվածում նշված չէ, թե ով պետք է լինի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահը, այնինչ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված Կարգի 19-րդ կետով սահմանված է պահանջ, որի համաձայն՝ ԿԲՀ-ն պետք է ունենա նախագահ: Առաջարկում եմ Կառավարության որոշմամբ նշանակել նաև ԿԲՀ-ի նախագահ: Բացի այդ, կարծում եմ ճիշտ կլիներ Նախագծի 3-րդ հավելվածում նույնպես նշվեր ԿԲՀ նախագահի անունը, որպեսզի հարցով հետաքրքրված քաղաքացիները հնարավորություն ունենային կարծիք հայտնելու տվյալ պաշտոնին նրա համապատասխանության մասին մինչև կառավարության որոշման ընդունելը:

Մարտիկ Մարտիրոսյան

17.04.2019

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) 3-րդ հավելվածով նախատեսվում է սահմանել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: Նախ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն հրամանով սահմանվել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները, դրանց գործունեության, ինչպես նաև հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, փորձաքննության եզրակացությունների ձևերը» (այսուհետ նաև՝ Կարգ): Կարգի 19-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ նաև ԿԲՀ) բժշկական փորձաքննության մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ԿԲՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, տեղակալը (բժիշկ), անդամները՝ թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, համակարգչային օպերատոր ու քարտուղար: ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է ՀՀ պաշտպանության նախարարին: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ (այսուհետ նաև՝ Օրենք) հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում կիրառվում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը: Հետևաբար, Նախագծի 3-րդ հավելվածը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված Կարգի 19-րդ կետի պահանջներին: Այնինչ, Նախագծի 3-րդ հավելվածում նշվում է, որ 2019 թվականի ամառային զորակոչին ԿԲՀ-ի անդամ են հանդիսանալու նաև Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի ավագ սպա և Առողջապահության նախարարության ներկայացուցիչ: Մինչդեռ, Կարգի 19-րդ կետում հստակ նշված է, թե ովքեր կարող են հանդիսանալ ԿԲՀ անդամ, և ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը չի կարող ԿԲՀ անդամ նշանակել ո՛չ ՊՆ վերահսկման բաժնի ավագ սպա, ո՛չ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ: Առաջարկվում է Նախագծի 3-րդ հավելվածից հանել ՊՆ վերահսկման բաժնի ավագ սպային և առողջապահության նախարարության ներկայացուցչին: Հակառակ պարագայում, ԿԲՀ-ի եզրակացությունների կայացմանը մասնակից կդառնան անձինք, ովքեր դրա իրավասությունը չունեն:

Տեսնել ավելին