<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
1. Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի ընդունման |
|
|
Անհրաժեշտությունը |
<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ` Ծրագիր/ մշակումը բխում է <Պետական գույքի մասնավորեցման մասին> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 29.04.2010թ.-ի <Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին> թիվ 474-Նորոշման պահանջներից : Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՀ կառավարության N29.7/[385430]-16 N50 նիստի արձանագրության 2 կետով տրված հանձնարարականի կատարման արդյունքում մի շարք ՀՀ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները:
|
|
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, առաջարկվում է ընդունել մասնավորեցման ժամկետային նոր ծրագիր, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ծրագրի մաս է կազմում` <<2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)>> թիվ 1 ցանկը, որտեղ ընդգրկված են նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները (որոնց հնգանիշ ծածկագրերը սկսվում են 901-ով), մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, մասնավորեցման օբյեկտները, ինչպես նաև ցանկում ընդգրկվել են ՀՀ ԱԺ-ում գտնվող (չքնարկված), մասանվորեցման ծրագրում ընդգկելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերում ընդգրկված` <<Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա>> ՊՓԲԸ-ն, <<Սևակ և Սաթինե>> ՍՊԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Ծրագրով, մասնավորապես, մասնավորեցման առաջարկվում են առողջապահության ոլորտի մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումն առաջարկվում է իրականացնել համապատասխանեցնելով ՀՀ կառավարուրության ծրագրին և առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող քաղաքականության պահանջներին` հաշվի առնելով ընկերությունների գործունեության առանձնահատկությունները: Մասնավորեցման առաջորկվում են հետևյալ ընկերությունները` - «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կազմակերպություն) իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ընդլայնվել է ուռուցքաբանական ծառայությունների աշխարհագրությունը, և, ներկայումս, թվով ութ բժշկական կազմակերպություններում ևս իրականացվում է ուռուցքաբանական հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ակտիվ քաղաքականություն ծառայությունն առավել մրցունակ դարձնելու նպատակով, մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրումը կնպաստի առավել որակյալ և հասանելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, նպատակահարմար է մասնավորեցման գործընթացի իրականացումը: Առաջարկվում է մասնավորեցման գործընթացից առաջ Կազմակերպության տեղեկատվական ծառայությունը տեղափոխել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոն, քանի որ տեղեկատվական վերլուծական գործունեությունը ՀՀ տարածքում պետության մենաշնորհն է: Բացի այդ առաջարկվում է նաև դիտարկել դիսպանսեր հսկողության գործառույթների ապակենտրոնացումն ուռուցքաբանական ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններում: - «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) բժշկական օգնության և սպասարկման հետ համատեղ իրականացնում է գիտական, կազմակերպամեթոդական գործունեություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում: Ներկայումս, այս ուղղությունը չի համարվում հազվադեպ հանդիպող, քանի որ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներ առկա են բոլոր բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ, նոր բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով վերազինում, որի արդյունքում, բժշկագիտության ոլորտի արագ զարգացմանը համահունչ, ծառայությունը կլինի առավել մրցունակ: - «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. Կենտրոնը այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի: Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաև ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը: Ներկայումս, Կենտրոնում իրականացվում է շուրջ 3000 հիվանդներ շարունակական հսկողություն: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ՝ նորագույն բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով վերազինման նպատակով, հետայրվածքային բուժման՝ վերականգնողական պլաստիկ բուժօգնության նոր մեթոդների ներդրում: Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, առաջարկվում է մասնավորեցման գործընթացն իրականացնելիս որպես նախապայմաններ կայացնել պրոֆիլի պահպանումը, ինչպես նաև նախատեսել պարտականություն առ այն, որ ռազմական, արտակարգ իրավիճակների և հատուկ դրության ժամանակ Կենտրոնը ապահովելու է սահմանված ծավալով բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` հատկապես ճառագայթային վտանգի առկայության դեպքում, և ապահովելու է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողության անընդհատությունը: - «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ` Կենտրոն) իր ուղղվածությամբ միակն է հանրապետությունում: Կենտրոնը ցուցաբերում է մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև իրականացնում է գիտական, կազմակերպամեթոդական գործունեություն: Կենտրոնի հիվանդանոցային ծառայությունում բժշկական օգնություն և սպասարկում են ստանում տարեկան շուրջ 2000 քաղաքացիներ, ինչպես նաև իրականացնում է արտահիվանդանոցային խորհրդատվություն շարունակական (դիսպանսեր) հսկողության տակ գտնվող 3500-4000 քաղաքացիների: Կենտրոնը նաև հանդիսանում է զորակոչային փորձաքննություն իրականացնող միակ մասնագիտական կազմակերպությունը, որտեղ տարեկան իրականացվում են շուրջ 1000 հիվանդանոցային և արտահիվանդանոցային փորձաքննություններ: Մասնավորեցման արդյունքում ակնկալվում են ներդրումներ՝ նորագույն բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով վերազինման նպատակով: Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, առաջարկվում է մասնավորեցման գործընթացն իրականացնելիս որպես նախապայման ներկայացնել պրոֆիլի պահպանումը: - «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը, որտեղ ապահովվում է հենաշարժական և մտավոր խնդիրներով` գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն` առողջարանային ռեժիմով: Ներկայումս, նմանատիպ ծառայություններ մատուցվում են մի շարք այլ մասնագիտացված կենտրոններում, և Կենտրոնը չի համարվում հանրապետական նշանակության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն: Կենտրոննունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ: - <<Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն <<Դիլիջան>> մանկական հակատուբերկուլյոզային առողջարան>> ՓԲԸ հաստիքացուցակում առկա է երկու հաստիք, հաշվեկշռում առկա է 1346.7քմ մակերեսով տարածք, որը վարձակալության իրավունքով ևս տրամադրված է «Առողջ ապագա» բժշկական կենտրոն ՍՊԸ-ին։ Կազմակերպությունը փաստացի որևէ գործունեություն չի ծավալում։ - «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն (այսուհետ` Պոլիկլինիկա) իրականացնում է երկաթուղայինների (այդ թվում` գնացքների շարժման և վագոնների կոմբինացիոն տեղափոխումների անմիջական աշխատանքների հետ կապված աշխատողների) բժշկական զննություններ, բժշկական փորձաքննություն և առողջական վիճակի գնահատում, ինչը կարևոր է ուղևորափոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից և ֆինանսավորվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից, առաջարկվում է մասնավորեցման գործընթացում դիտարկել նաև «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸ-ի մասնակցությունը: - «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ում (այսուհետ` Կլինիկա) բժշկականօգնություն և սպասարկում է ստանում տարեկան շուրջ 750 հիվանդ, ինչպես նաև իրականացնում է շուրջ 2000 պացիենտների խորհրդատվություններ: Կլինիկայի կողմից իրականացվող ծառայությունները կազմակերպվում են նաև բազմապրոֆիլ երկու բժշկական կազմակերպություններում և հոգեկան առողջության կենտրոններում: Կլինիկան ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված շենքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ: - «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններից է, որը իրականացնում է նեղ մասնագիտական բուժօգնություն, որտեղ բուժվում են գերազանցապես շնչառական խրոնիկական խնդիրներ ունեցող անձիք: Այն հանդիսանում է թոքային ախտաբանության բուժման մեթոդներից մեկը։ ՀՀ-ում գործում են նաև նմանատիպ այլ մասնավոր կազմակերպություններ՝ նույն գործառույթներով: Կենտրոնն ունի ներդրումների խիստ անհրաժեշտություն` կապված տարածքային պայմանների բարելավման, վերազինման հետ, որի արդյունքում այն կլինի առավել մրցունակ:
|
|
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
Նախագծով չի նախատեսվում փոփոխություններ կատարել պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ: Հակառակը՝ Ծրագրի նպատակն է՝ ապահովել օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման քաղաքականության դրույթների կատարումը: |
|
|
Կարգավորման նպատակը և բնույթը |
Նախագծի նպատակն է` Ծրագրում ընդգրկվեն մասնավորեցման առաջարկվող այնպիսի ընկերությունով, որոնց մասնավորեցումը թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով ֆինանսական հոսքերը ավելացնելու, լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով համապատասխան ոլորտներում ընկերությունների ֆինանսապես առողջ բնականոն գործունեության ապահովելու նպատակով: |
|
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձին |
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից: |
|
|
Ակնկալվող արդյունքը |
Ընկերության մասնավորեցումը կնպաստի ներդրումներ իրականացնել ընկերությունում՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը: |
-
Քննարկվել է
11.04.2017 - 26.04.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 12857
Տպել