ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 439-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը:
Սույն Նախագծի համաձայն առաջարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը շարադրել նոր խմբագրությամբ:
Հարկ է փաստել, որ Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը չի հանգեցնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի էության և բովանդակության փոփոխությանը, այլ կօգնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը դարձնել ավելի ճկուն, գործուն և օգտագործման համար ավելի մատչելի:
-
Քննարկվել է
29.03.2019 - 15.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Տրանսպորտ, Կոռուպցիայի դեմ պայքար, Էլեկտրոնային արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7806
Տպել