Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 10-րդ մասը և դրա հիման վրա հետագայում ուժը կորցրած ճանաչել նաև ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված N 1-ի 19-րդ կետի 3-րդ ենթակետը:              

ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված N 1-ի 19-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա` որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում:

Հաշվի առնելով, որ պետություն-մասնավոր հատված քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում  պարտքերի կուտակման խնդրի ամենաարդյունավետ և իրատեսական լուծումը սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց նախապես ամբողջական վճարման պայմանի ներդրման հնարավորությունն է: Դա նշանակում է, որ շահառուն ծառայություններից օգտվելուց առաջ պետք է իր հաշվին կուտակի ամսական չափաբաժիններով հատկացվող գումարը: Արդյունքում` զգալիորեն կավելանա ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված N 1-ի 19-րդ կետին համապատասխան կանխիկացնող շահառուների քանակը:

Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով սոցիալական փաթեթի նպատակների արդյունավետ իրականացումը` ներկայացնում ենք «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիման վրա կներկայացվի նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  • Քննարկվել է

    29.03.2019 - 19.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7568

Տպել

Առաջարկներ`

Անի Բաբայան

29.03.2019

Թող շահառուն ինքը որոշի ուզում է հանգստանալ, թե՞ կանխիկացնել դրամը:

Տեսնել ավելին