«Գույքի փոխանակության թույլտվություն տալոը, գույք հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-Ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի
N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել ՀՀ մշակույթի նախարարը՝ տեղեկացնելով, որ վերջինիս է դիմել նախարարության ենթակայության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ. Աբրահամյանը` տեղեկացնելով, որ կազմակերպության ներկայիս ֆոնդապահոցը գտնվում է նկուղային հարկում, որտեղ պահպանվում են լավագույն ստեղծագործողների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները և չկան համապատասխան պայմաններ թանգարանային արժեքների պահպանության համար, միաժամանակ խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 11ա շենքի թիվ 31 հասցեում գտնվող 79.4 քառ. մետր մակերեսով տարածքը փոխանակելու քաղաքացի Մակար Գևորգի Նահապետյանի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Ադոնցի փողոց 7 շենք, 20 շինություն հասցեում գտնվող 179.9 քառ. մետր մակերեսով տարածքի հետ: ՀՀ մշակույթի նախարարությունը տալով իր համաձայնությունը բարձրացված խնդրի վերաբերյալ առաջարկել է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվի տարածքների փոխանակում:
Իրականացվել է նշված տարածքների շուկայական արժեքների գնահատում, համաձայն որի` 2017 թվականի հունվարի 18-ի դրությամբ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 11ա շենքի թիվ 31 հասցեում գտնվող 79.4 քառ. մետր մակերեսով տարածքի շուկայական արժեքը կազմել է 19 827 000 ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքի Ադոնցի փող. 7 շենք, 20 շինություն հասցեում գտնվող 179.9 քառ. մետր մակերեսով տարածքի շուկայական արժեքը՝ 29 747 000 ՀՀ դրամ:
Նախագծով նախատեսվում է իրականացնել նշված տարածքների փոխանակում՝ միաժամանակ սահմանելով, որ փոխանակվող գույքերը համարվում են համարժեք և որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում կողմերի մոտ:
Որոշման նախագծի 1-ին կետի հիմքով իրականացվող գույքի փոխանակման գործարքից հարկային գործակալի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մոտ առաջանալու է որպես հարկային գործակալ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն: Հաշվի առնելով, որ վարչությանը եկամտային հարկ վճարելու համար գումարներ հատկացված չեն, ինչպես նաև այն, որ գույքը փոխանակվում է, այլ ոչ թե օտարվում (այսինքն վարչությունը գումար չի վճարում, որպեսզի եկամտահարկը հաշվարկի և վճարի), իսկ քաղաքացին չի համարվում հարկային գործակալ և հարկային պարտավորությունը նշված դեպքում ֆիզիկական անձի կողմից չի կարող մարվել, ուստի համաձայն նախագծի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 1982,7 հազ. դրամ` եկամտային հարկի պարտավորությունը մարելու նպատակով:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի
N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի փոխանակության թույլտվություն տալու, գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի
N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գույքի փոխանակության թույլտվություն տալու, գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի
N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
«Գույքի փոխանակության թույլտվություն տալու, գույք ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով՝
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը,
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքը,
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքը,
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը,
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը,
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը:
-
Քննարկվել է
10.04.2017 - 30.04.2017
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8000
Տպել