«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 256-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«__» ___________ 2019թ. N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 256-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1395-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 256-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝
Բնակավայրի անվանումը |
Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը |
|
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ |
|
Երևան քաղաքում |
65000 դրամ |
85000 դրամ |
Այլ քաղաքներում |
38000 դրամ |
50000 դրամ |
Այլ բնակավայրերում |
20000 դրամ |
25000 դրամ |
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակմամբ կամծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝
Բնակավայրի անվանումը |
Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը |
|
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ |
|
Երևան քաղաքում |
65000 դրամ |
85000 դրամ |
Այլ քաղաքներում |
38000 դրամ |
50000 դրամ |
Այլ բնակավայրերում |
20000 դրամ |
25000 դրամ |
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
28.03.2019 - 12.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5928
Տպել