Հիշել նախագիծը

<<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լևոն Գալստյան 28.03.2019 15:22:14 Ողջունելի առաջարկ է, բայց կիսատ է լուծվում խնդիրը։ Օրենքի նշված հոդվածում գրված է նաև ստորեկրյա ջրերի մասին, բայց սահմանումների մեջ դրանք ընդհանրապես անտեսված են։ Օրինակ․ Որոտան-Արփա չգործող թունելի մեջ լցվում են մեծ քանակության ստորեկրյա ջրեր և պաշտոնական տվյալներով տարեկան 4,7 մլն խոր/մ ջուր բեռնաթափվում է Կեչուտի ջրամբար, որը Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս է կազմում։ Համոզված եմ, որ Արփա-Սևան թունելի մեջ էլ է մեծ քանակության ստորերկրյա ջուր բեռնաթափվում։ Առաջարկ․ <<, ինչպես նաև Եղեգիս գետի ջրհավաք ավազանը մինչև Եղեգիս – Արփա-Սևան N 2 թունելի հիդրոհանգույցը.>> բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը․ ինչպես նաև բոլոր այն ստորկերկյա ջրերի ավազանները, որոնք հիդրոդինամիկ կապ ունեն բուն Սևանա լճի, Որոտան-Արփա-Սևան թունելի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների հետ
2 Ստեփան Խաչատրյան 02.04.2019 14:39:27 Նախատեսվող փոփոխությունը որևէ եզր չունի գիտության հետ: Խնդրում եմ ներկայացնել թե ինչո՞վ է պայմանավորված և հիմնավորվում այս կամայական փոփոխությունը: Իսկ ինչու՞ Ախուրյան գետի ավազանը չի համարվում Սելավ Մաստարայի ջրհավաք ավազան, քանի որ Թալինի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Սելավ Մաստարայի ավազան: Իսկ ինչու՞ Հրազդան գետի ջրհավաք ավազանը չի համարվում Քասախ գետի ջրհավաք ավազան, քանի որ Արզնի Շամիրամով և Ստորին Հրազդանի ջրանցքով հսկայածավալ ջուր է տեղափոխվում Քասախի ջրհավաք ավազան: Այս օրինակները բազմաթիվ են, կխնդրեի մեկնաբանել:
3 Tatevik Asatryan 02.04.2019 22:35:22 Ինչ՞ու մայր օրենքը չեք վերականգնում։ Չէ որ ի սկզբանե եղել է Որոտան-Արփա-Սեւան ՀՏԿ, թողնելով Սպանդարյան ջրամբարը եւ Որոտան թունելը՝ վերցնենք արդեն իսկ սակավաջուր Եղեգիսը: Հարգելի ԷԵԲՊ նախարարություն, ինչ է լինելու հիդրոկայանների ապագան, ինչու չի շահագործվում Որոտան թունելը եւ ինչու վնասել տասնյակ տնտեսվարողների, որոնք ապահովում են պետ.բյուջեի հաստատուն ներհոսք՝ վճարելով ուղղակի եւ անուղղակի հարկատեսակներ, ապահովում են աշխատանքով հասադակության խոցելի խմբին եւ վերջապես արտադրում են մաքուր էլ.էներգիա: