«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 13-րդ մասից հանել «` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա:» բառերը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի 2-39-րդ մասերը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 13-րդ կետերը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վերապատրաստված և ատեստավորված ուսուցիչները կարող են դիմել որակավորման տարակարգ ստանալու համար, իսկ որակավորման տարակարգ ստացած ուսուցիչները պահպանում են իրենց որակավորման տարակարգը և որակավորման տարակարգին համապատասխան հավելավճարը՝ որակավորման տարակարգ ստանալու օրվանից 5 տարի ժամկետով:
-
Քննարկվել է
27.03.2019 - 11.04.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 11163
Տպել