Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության կառավարության

2017 թվականի  արձանագրային որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2017 թվականի նախապատրաստման հիմնական խնդիրներն են`
  • քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
  • արտակարգ իրավիճակներին, դեպքերին, պատահարներին արձագանքման արդյունավետության և օպերատիվության բարձրացումը.
  • գիտելիքների, մասնագիտական ունակությունների և հմտությունների կատարելագործումն ու կարողությունների զարգացումն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում.
  • արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ծրագրերի, պլանների մշակումը.
  • քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում կապի ու ազդարարման համակարգի զարգացումը.
  • արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
  • տարածքային պաշտպանության համակարգի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
  1. Ըստ բնագավառների 2017 թվականի հիմնական խնդիրներն են`
  • քաղաքացիական պաշտպանության բնագավառում`

ա. նորմատիվ-իրավական և մեթոդական բազայի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ապաստարանների ցանկի ճշգրտումը, հնարավորության դեպքում դրանց վերանորոգման աշխատանքների իրականացումը և կահավորումը համապատասխան գույքով և տեխնիկական սարքավորումներով.

գ. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով համապատասխան շինությունները թաքստոցների ձևափոխման և նորերի կառուցման պլանավորումը.

դ. տնտեսության օբյեկտների կայուն գործունեության ապահովման գործընթացների կազմակերպումն ու իրականացումը.

2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում`

ա. տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից բնակչության ու տարածքների պաշտպանության բնագավառում նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործումը.

բ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ուժերի և միջոցների պատրաստականության ապահովումը արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար.

3)  հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում`

ա. հրդեհների և դրանց հետևանքով հնարավոր մարդկային զոհերի թվի նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման կարողությունների զարգացումը.

բ. հրշեջ-փրկարարական աշխատանքներում ներգրավվող տեխնիկայի և սարքավորումների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարելագործումը.

գ. հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների համար հրդեհաշիջման օպերատիվ պլանների ու քարտերի մշակման ուղղությամբ աշխատանքների իրականացումը.

4) ջրային տարածքներում (լճերում, գետերում, ջրամբարներում, լողավազաններում) մարդկանց անվտանգության ապահովման բնագավառում`

ա. ջրային տարածքներում մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ հսկողության արդյունավետության բարձրացումը.

բ. ջրային տարածքներում մարդկանց հետ դժբախտ պատահարների կանխման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը.

5) լեռներում և հանքախորշերում աշխատանքներ իրականացնող մարդկանց անվտանգության ապահովման բնագավառում`

ա. լեռներում ու հանքախորշերում արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը.

բ. լեռնափրկարարների վերապատրաստման համակարգի բարելավումը փրկարարական աշխատանքների անվտանգ իրականացման մեթոդների յուրացման ուղղությամբ:

 

  1. II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների` ըստ գերատեսչական ոլորտի, նախապատրաստման հիմնական ցուցումներն են`
  • մինչև 2017 թվականի մայիսի 5-ը Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանից բխող ենթակա մարմինների պլանների ճշգրտումը.
  • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակով անհրաժեշտ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծումը և դրանց պատրաստականության ապահովումը.
  • ազդարարման համակարգի ընդլայնումը.
  • պահեստային կառավարման կետերի համար համապատասխան տարածքների տրամադրման գործընթացի ծավալումն ու ավարտումը, հնարավորության դեպքում վերանորոգման աշխատանքների իրականացումը և դրանց կահավորումը համապատասխան գույքով և տեխնիկական սարքավորումներով.
  • աջակցությունը աղետների վաղ ազդարարման համակարգերի զարգացման աշխատանքներին.
  • աջակցությունը համայնքների տարածքում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգերի փուլային ներդրման աշխատանքներին.
  • աջակցությունը սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրման աշխատանքներին:
  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների նախապատրաստման հիմնական ցուցումներն են`
  • մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության պլանների և քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող ծրագրերի մշակումը և այդ պլաններով ու ծրագրերով նախատեսված աշխատանքների համակարգումը և իրականացումը.
  • մարզի բնակչության ազդարարման համակարգի ստեղծումը և պատրաստ վիճակի պահպանումը.
  • մարզի սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով թաքստոցների կառուցման պլանավորումը.
  • մարզի տարածքում առկա պաշտպանական կառույցների ցանկի ճշգրտումը.
  • մարզի բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրումը.
  • արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում ճգնաժամային կառավարման գործընթացի ձևավորումը մարզային մակարդակում:
  1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների նախապատրաստման հիմնական ցուցումներն են` մինչև 2017 թվականի մայիսի 5-ը Հայկական ատոմային էլեկտրակայան միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանից բխող ենթակա մարմինների պլանների ճշգրտումը:
  2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և ենթակա կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ենթակա կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզպետարանների նախապատրաստման հիմնական ցուցումներն են` քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատմանը նախապատրաստումը` ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 1164 - Ա որոշման պահանջների:
  3. Տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստման առաջարկվող ուղղություններն են`
  • համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումների իրականացումը.
  • համայնքի բնակչության ազդարարման համակարգի ստեղծումը և պատրաստ վիճակի պահպանումը.
  • սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով թաքստոցների կառուցման պլանավորումը.
  • համայնքի տարածքում առկա ապաստարանների ցանկի ճշգրտումը.
  • համայնքի տարածքում տեղակայված պաշտպանական կառույցներին ամրագրված բնակչության տեղեկացումը.
  • աջակցությունը աղետների վաղ ազդարարման համակարգերի զարգացման աշխատանքներին.
  • աջակցությունը համայնքների տարածքում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգերի փուլային ներդրման աշխատանքներին.
  • աջակցությունը սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրման աշխատանքներին:
  1. Հայկական ատոմային էլեկտրակայանի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների նախապատրաստման հիմնական ուղղություններն են` մինչև 2017 թվականի մայիսի 5-ը արտակարգ իրավիճակներում գործելու պլանների ճշգրտումը.
  2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շորժա և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորհայք համայնքների նախապատրաստման ուղղություններն են` աջակցությունը համայնքների տարածքում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի հիմնման աշխատանքներին:
  3. Կազմակերպությունների նախապատրաստման առաջարկվող ուղղություններն են`
  • հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների համար` արտակարգ իրավիճակի հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության ազդարարման համակարգի ստեղծումը.
  • քաղաքացիական պաշտպանության պլանների ճշգրտումը (մշակումը).
  • կազմակերպության աշխատակիցների պատսպարման միջոցառումների պլանավորումը.
  • աջակցությունը աղետների վաղ ազդարարման համակարգերի զարգացման աշխատանքներին.
  • աջակցությունը համայնքների տարածքում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգերի փուլային ներդրման աշխատանքներին.
  • աջակցությունը սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրման աշխատանքներին:
  1. Հայկական ատոմային էլեկտրակայանի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող կազմակերպությունների նախապատրաստման ուղղություններն են` մինչև 2017 թվականի մայիսի 5-ը անձնակազմի պաշտպանության պլանների ճշգրտումը:

 

 

III. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

  1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստմանն ողղված միջոցառումները պլանավորվում ու անցկացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման:
  2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան հիմնական միջոցառումների պլաններում ընդգրկված բոլոր միջոցառումների համար հստակ նշվում են անվանումները (թեմաները), կատարման ժամկետները, պատասխանատուները, կատարողները և մասնակիցները:
  3. ՈՒսումնավարժությունների և վարժանքների պլանավորման ընթացքում նախատեսվող միջոցառումներն ուղղվում են կառավարման մարմինների և ուժերի տարբեր պատրաստականության աստիճանների բերմանը, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև ռազմական գործողությունների վարման ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը, կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության իրականացմանը:
  4. ՈՒսումնավարժությունների և վարժանքների թեմաները որոշվում են՝ ելնելով տարածաշրջանի, ինչպես նաև համապատասխան ոլորտի առանձնահատկություններից և առաջադրված խնդիրներից:
  5. ՈՒսումնավարժությունների և վարժանքների անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում արտակարգ իրավիճակներում գործելու, քաղաքացիական պաշտպանության և տարահանման պլանների իրատեսական լինելուն:

 

IV ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Փրկարար ուժերի պատրաստությանն ուղղված խնդիրներն են`

1) ուժերի մշտական պատրաստականության ապահովումը.

2) միջազգային փորձի ուսումնասիրումը և փոխանակումը.

3) մաuնագիտական մակարդակի պահպանումը և բարձրացումը.

4) կինոլոգիական և պարաշյուտադեսանտային ծառայությունների զարգացումը:

  1. Փրկարար ուժերի և փրկարարների մշտական պատրաuտականությունն ապահովվում է պարապմունքների, ուuումնամարզական հավաքների, հատուկ տակտիկական ուսումնավարժությունների և վերապատրաuտման միջոցով, ինչպես նաև ուսումնավարժություններին և վարժանքներին նրանց ներգրավելու ճանապարհով:
  2. Կազմակերպվում են փրկարար ուժերի և փրկարարների պարտադիր որակավորում: Փրկարար ուժերի և փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
  3. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստմանն ուղղված խնդիրներ են`

1) քաղաքացիական պաշտպանության կազմավորումների նախապատրաստումը, տեսական գիտելիքների բարձրացումը և մասնագիտական ունակությունների կատարելագործումը.

2) քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ղեկավար կազմի և անձնակազմի ուսուցման գործընթացում գործնական պարապմունքների նախատեսումը և իրականացումը:

 

                                                      Հավելված 2

Հայաստանի Հանրապետության  կառավարության

      2017 թվականի              

արձանագրային   որոշման

 

ՊԼԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ՀՀ

ը/կ

Միջոցառումը և թեման

Կատարման

ժամկետը

Պատասխանատու

Կատարողներ (մասնակիցներ)

1.

2.

3.

4.

5.

   1.                       

Հիշատակի օրվան նվիրված համալիր ուսումնավարժության անցկացում

Դեկտեմբերի 7

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ,  տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ),

կազմակերպություններ (համաձայնությամբ), ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ),

բնակչություն

  2.                       

«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության անցկացում

Մայիս

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,

ՀՀ կառավարությանն առընթեր  միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

ՀՀ պետական կառավարման մարմիններ և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի ու Արագածոտնի մարզպետարաններ

 


1.

2.

3.

4.

5.

  3.                       

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակչության և տարածքային պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացում

Սեպտեմբեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ (համաձայնությամբ)

4.

Հիմնական միջոցառումների պլանի հաստատում`

1) արտակարգ իրավի­ճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտ­ներին առնչվող հիմնական միջոցառումների 2018 թվականի պլանի հաստատում  

Մինչև դեկտեմբերի 20-ը  հաջորդ տարվա համար

ՀՀ պետական կառավարման համապատասխան հանրապետական մարմիններ

ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ

2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիա­կան պաշտպանության համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցա­ռում­ների 2018 թվականի պլանի հաստատում

Մինչև դեկտեմբերի 20-ը հաջորդ տարվա համար

ՀՀ պետական կառավարման համապատասխան տարածքային մարմիններ,  

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ պետական կառավարման տարածքային մարմիններ,  

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

 

 

 

 

1.

2.

3.

4.

5.

5.

Սույն պլանով իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ պետական կառավարման համապատասխան տարածքային մարմին

Մինչև 

նոյեմբերի 15-ը

ՀՀ  տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ (համաձայնությամբ), կազմակերպություններ

 (համաձայնությամբ)

ՀՀ  տեղական ինքնակառավարման

մարմիններ (համաձայնությամբ), կազմակերպություններ

 (համաձայնությամբ)

Սույն պլանով իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մինչև դեկտեմբերի

1-ը

ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմիններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ պետական կառավարման մարմիններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

6.

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման ապահովման հարցերի ուսումնասիրում, շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ թաքստոցների կառուցման պլանավորում

Հոկտեմբեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ,

տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ (համաձայնությամբ)

7.

«Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստարանների ցանկը հաստատելու և դրանց պահպանությունը կազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում

Դեկտեմբեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ,

տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններ (համաձայնությամբ)

 

 

  • Քննարկվել է

    10.04.2017 - 01.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9874

Տպել