ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2019 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-իN 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականիհունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հանձնաժողովի կազմը նախատեսել ոչ ավելի, քան 7 անդամ՝ հանձնաժողովի կազմում ներառելով ներկայացուցիչներ Կրթության և գիտության նախարարությունից, այդ թվում՝ Գիտության կոմիտեից, և Պաշտպանության նախարարությունից.».
2) հավելվածի՝
ա. Ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմին» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության և գիտության նախարարություն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավար» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Կրթության և գիտության նախարար» բառերով:
բ. 3-րդ կետում «մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 8-ը) կամ նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «տվյալ տարվա մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը կամ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը» բառերով, իսկ «, իսկ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված օլիմպիադաների, գիտաժողովների, մրցանակաբաշխությունների անցկացումը տվյալ տարվա մայիսի 1-ից կամ նոյեմբերի 1-ից հետո մինչև համապատասխան զորակոչի ավարտը նախատեսված լինելու դեպքում դիմումում նշվում է նաև քաղաքացու կողմից դրանց մասնակցության մասին, և դիմումին կցվում են մասնակցությունը հաստատող փաստաթղթերը:» բառերը հանել.
գ. 4-րդ կետում «Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում՝ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, ընդ որում, մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը (իսկ 2018 թվականի համար՝ մինչև հունիսի 25-ը), իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը» բառերը փոխարինել «Նիստերը հրավիրվում են դիմումների առկայության դեպքում, ընդ որում, մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հունիսի 25-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 30-ը ներկայացված դիմումների քննարկման մասով վերջին նիստը՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը» բառերով, իսկ «յոթ» բառը՝ «հինգ» բառով.
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 4-րդ կետի համաձայն մինչև տվյալ տարվա հունիսի 15-ը ներկայացված դիմումների մասով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների նախագծերը պաշտոնապես շրջանառության մեջ կարող են դրվել ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 30-ը ներկայացված դիմումների մասով՝ ոչ ուշ, քան տվյալ տարվա դեկտեմբերի 10-ը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:».
ե. 8-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
զ. 9-րդ կետում «100» թիվը փոխարինել «80» թվով, «60» թիվը՝ «49» թվով, «65» թիվը՝ «51» թվով.
է. 9.1. կետում «ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ» բառերը փոխարինել «ըստ մասնագիտությունների ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով.
3) «Մեթոդաբանություն նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման» բաժնում՝
(Կապված տեխնիկական խնդիրների հետ՝ բանաձևերը ստորև ներկայացված են առանձին 451-banadzev անվամբ pdf ֆայլով:)
ա. ․ 1-ին կետի բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջին որակավորման գնահատական՝ E4–ը, հաշվարկվում է.
Որտեղ՝
ՄՈԳ-ը՝ հայցորդի միջին որակական գնահատականն է,
ԱՄՈԳ–ը՝ տվյալ ԲՈւՀ-ի միջին որակական գնահատականի առավելագույն արժեքն է:».
գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ. 7-րդ կետից հանել «+ k 5 E 5», «, E 5» և «, k 5» բառերը, իսկ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Կրթական ծրագիրը
|
Համամասնության գործակցի արժեքը
|
K1
|
K2
|
K3
|
K4
|
Մագիստրատուրա
|
0.5
|
0.25
|
0.5
|
2.75
|
Ասպիրանտուրա
|
1.0
|
0.5
|
0.25
|
2.25
|
»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: