«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին»
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 730-Լ որոշման համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության լուծարման արդյունքում 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Նախարարության 22 աշխատակիցներ գրանցվեցին քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում: 2018 թվականի դեկտեմբերին վերոնշյալ աշխատակիցներից 6-ը դուրս եկան կադրերի կարճաժամկետ ռեզերվից` անցնելով աշխատանքի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, և նրանց հետ կատարվեց վերջնահաշվարկ: Մեկ աշխատակից դուրս եկավ կադրերի ռեզերվից՝ աշխատանքի անցնելով նախարարությունում՝ նշանակվելով որպես փոխարինող կադրերի ժամանակավոր թափուր պաշտոնում:
Մնացած 15 քաղաքացիական ծառայողների հետ պետք է կատարվի վերջնահաշվարկ, քանի որ գործող օրենսդրության համաձայն կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակը լրանում է 2019 թվականի մարտի 20-ին: Վերջնահաշվարկները վճարելու համար անհրաժեշտ է 7 177 557 դրամ: Ցանկը կցվում է:
Հաշվի առնելով, որ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախարարության ծախսերի մասով նշված նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն, քանի որ վճարման վերջնական չափը հնարավոր կլիներ ճշտել միայն 2019թ մարտի 20-ից հետո, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 7,177,6 հազար դրամ հատկացնելու համար:
-
Քննարկվել է
25.03.2019 - 10.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 7021
Տպել