ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.
«15. ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքի ծածկագրի) ապրանքային դիրքի
ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման յուրաքանչյուր տոննաի համար:
Մինչև մեկ տոննաի համար, տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 22 դրամ
|
բազային տուրքի 22-պատիկի չափով»:
|
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի _______ __-ին
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`
- 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի « ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
10.
|
ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքի ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման
|
ԿՄ
|
|
|
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ
«Սույն պահանջը չի տարածվում օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված դեպքի վրա։»։
Հոդված 3. Անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության գործողության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: