Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի

 № 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 08.01.01.14 Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում ծրագիրն իրականացնելու նպատակով հատկացված է 150,000.0 (մեկ հարյուր հիսուն միլիոն) հազար ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 2017 թվականի հունվարի 16-ի № Ղ-50 գրությունը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հունվարի 30-ի № 30-Ա/1 հրամանը (այսուհետ՝ հրաման)՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ և սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 2016 թվականին բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ (ցուցակը կից ներկայացվում է): Համաձայն հրամանի՝ ցուցաբերված արդյունքների հիման վրա անհրաժեշտ գումարը ամսական կազմել է 18,213.75 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի փետրվարի 14-ի № 42-Ա/1 հրամանի համաձայն փոփոխություն է կատարվել վերոնշյալ հրամանում. մարզիկներից մեկի մահվան կապակցությամբ  հունվարի 1-ից ամսական գումարի չափը կազմել է 18,153.75 հազար դրամ (հրամանի փոփոխությունը կցում է):

Արդյունքում թոշակի ընդհանուր ֆոնդը 12 ամսվա կտրվածքով կկազմի 217,845.0 հազար դրամ:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել ևս 67,845.0 հազար դրամ գումար, որից երկրորդ եռամսյակում՝ 33,922.5 հազար ՀՀ դրամ, երրորդում՝ 16,961.3 հազար ՀՀ դրամ, իսկ չորրորդում՝ 16,961.2 հազար դրամ:

  • Քննարկվել է

    05.04.2017 - 20.04.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8656

Տպել