Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդգար Մարտիրոսյան 22.03.2019 16:26:52 | Առաջարկում եմ հիմնավորման մեջ նշել որոշման նախագծում առկա հետևյալ արժեքների՝ 1) Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը 330,000.0 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ է. 2) շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը 700,000.0 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ է. հաշվարկման հիմքը և մեթոդաբանությունը: | ||
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.03.2019 12:47:46 | 1. Առաջարկում ենք որոշման նախագծով նախատեսվող դրույթները՝ իրավական նորմատիվ ակտի վերածելու գործընթացը հետաձգել մինչև «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ազգային ժողովի կողմից՝ երկրորդ ընթերցմամբ հաստատվելը: Նշվածի հիմնավորումը կայանում է նրանում, որ նախագծով հղում է կատարվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի, որում հնարավոր փոփոխությունների արդյունքում կարող են մեծ խնդիրներ առաջանալ: | ||
3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.03.2019 12:47:46 | 1. Առաջարկում ենք որոշման նախագիծը տարանջատել առնվազն երկու հիմնական որոշման նախագծերի, որոնցից մեկում հիմնականում ներկայացվեն քննարկվող նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ ենթակետի առաջին մասով և 2-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացվող դրույթները, իսկ հաջորդ նոր ստեղծվելիք նախագծում հիմնականում ներկայացվի քննարկվող նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 2-րդ մասի, 5-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ներկայացվող դրույթները: Ենթադրվում է, որ մեր կողմից առաջարկվող նախագծերը կներկայացվեն ավելի լայն քննարկման, այդ թվում ոլորտի մասնագետների կողմից կուսումնասիրվեն ներկայացվող հիմնավորումները: | ||
4 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.03.2019 12:47:46 | 1. Առաջարկում ենք մեկ անգամ ևս գնահատել հողի բազային արժեքի 5.5 անգամ թանկացնելու դեպքում՝ ինչպիսի բացասական ազդեցություն կունենա տնտեսության աճի և տարածքների համաչափ զարգացման վրա՝ հաշվի առնելով, որ կառուցապատման համար ոչ շահավետ պայմաններում գտնվող հողերի օտարման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքում առաջանում է լրացուցիչ ֆինանսական բեռ՝ ներկա պայմանների համեմատ: Պետք է հաշվի առնել, որ աճուրդներում հողատարածքները շուկայական արժեքին մոտ վաճառելու համար կա մեծ գործիքակազմ , որի մասին արդեն իսկ ներկայացրել ենք առաջարկություններ: Էական խնդիր է նաև հողի հարկի թանկացումը, որի դեպքում զգալի կտուժեն շահագործվող անշարժ գույքի սեփականատերերը: | ||
5 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 28.03.2019 12:47:46 | 1. Առաջարկում ենք շինության մեկ ք.մ. մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքի ներդրման փոխարեն 20 գոտիներից յուրաքանչյուրում հաշվարկել շուկայական արժեքը, որն էլ իր հերթին յուրաքանչյուր տարի պետք է պարտադիր վերանայվի՝ նախագծում ամրագրվելիք համապա-տասխան դրույթի համաձայն: |