Հիշել նախագիծը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատրելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդված 1-ին մասում՝

  • «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեն» բառերով.
  • ինչպես նաև Օրենքի մյուս հոդվածներում «անշարժ գույքի պետական ռեգիստր» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «պետական ռեգիստր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Դիմողի ներկայացրած գրանցման վկայականում գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է նոր գրանցման վկայական:»:

  1. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը գրանցված իրավունքի սուբյեկտի կամ նրա կողմից լիազորված անձի, իսկ սուբյեկտի մահվան դեպքում՝ նոտարի պահանջով փոխարինվում է նոր գրանցման վկայականով` պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով, եթե նույնիսկ չի առաջանում սույն հոդվածի 7-րդ մասում նշված գրառված տվյալների փոփոխման անհրաժեշտության:»:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերը կազմվում և հաստատվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ և 1.3-րդ մասերով.

«1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթում զետեղվում է կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով ինքնաշխատ գեներացվող փաստաթղթի համարը և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանած փաստաթղթերի իսկությունը, իսկ գրանցման վկայականների դեպքում՝ նաև դրանց վավերականությունը ստուգվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում ամրագրված՝ փաստաթղթի համարի և փաստաթղթի իսկության ստուգման համար նախատեսված գաղտնաբառի մուտքագրմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով տրամադրվում է նոր գրանցման վկայական` ուղղման վերաբերյալ նշումով:»:  

 

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի կնիքով» բառերը փոխարինել «պայմանագրի կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչող անձի ստորագրությամբ» բառերով:

 

 

Հոդված 7. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու» բառերը.

2) 1-ին մասի 14-րդ և 14.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 4-րդ և 5-րդ մասերից հանել «, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում» բառերը.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:».

3) 7-րդ մասում «կատարվում է» բառերից հետո լրացնել «, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը կամ տեղեկատվությունը տրամադրվում է» բառերը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունված է 1999 թվականի ապրիլի 14-ին, ՀՕ-295

 

 

Հոդված 19. Պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը

 

  1. Սույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, պետական գրանցման դադարեցումը, կասեցումը և մերժումը, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրումն իրականացնում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ անշարժ գույքի պետական ռեգիստր) իր առանձնացված (տարածքային) ստորաբաժանումների միջոցով:

 

Հոդված 27. Իրավունքի պետական գրանցման իրականացումը

 

  1. Իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժգույքինկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական (այսուհետ՝ գրանցման վկայական), որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
  2. Գրանցման վկայականում պետք է նշված լինեն`

1) գրանցված իրավունքի սուբյեկտների անունները (անվանումները).

2) անշարժ գույքի միավորը նույնականացնող տեղեկություններ, որոնք ընդգրկում են հողամասի, շինությունների կադաստրային ծածկագրերը, մակերեսները, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը, շինությունների նպատակային նշանակությունը.

3) անշարժ գույքի միավորի հասցեն, իս

  • Քննարկվել է

    12.03.2019 - 28.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8835

Տպել

Առաջարկներ`

Levon Stepanyan

21.03.2019

Կադաստրում այլ սևագիր փաստաթղթեր չունեիք դրանք էլ կցեիք

Տեսնել ավելին