«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի № 777-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի № 702-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
Տեսչական մարմինների լուծարմամբ, մի շարք պետական մարմինների վերանվանմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի № 777-Ն և 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն որոշումներում անհրաժեշտություն էր առաջացել կատարելու համապատասխան փոփոխություններ` դրանք գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի № 777-Ն որոշմամբ հստակեցման կարիք ուներ նաև Առողջապահության նախարարության իրավասությունները` «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
-
Քննարկվել է
12.03.2019 - 27.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8402
Տպել