Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթները:

2. Ընթացիկիրավիճակըև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքա-կանությունը 

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմնին, այն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վերապահված չէ նույն օրենքի կիրարկումն ապահովող՝ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն:

Հարկ է նշել, որ ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով սահմանված են զբաղվածության պետական ոլորտում լիազորված մարմնի իրավասությունները: Սակայն օրենքով տարանջատված չեն ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինները: Օրենքով լիազորված պետական մարմնին վերապահված գործառույթների մի մասն իրականացվում է Զբաղվածության պետական գործակալության կողմից և հետագայում իրականացվելու է Զբաղվածության պետական գրասենյակի կողմից:

3. Կարգավորմաննպատակըև բնույթը

Նախագծով առաջարկվում է լիազորված մարմնին վերապահել  զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն: Մասնավորապես, նշված լիազորությամբ հնարավոր կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նորմատիվ հրամանով հաստատել աշխատանք փնտրող անձանց կարիքների գնահատման հարցաթերթիկի, ամփոփ եզրակացության ձևերը, աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման անհատական ծրագրի, անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի, ներկայացվող տեղեկանքների, տրվող ուղեգրերի օրինակելի ձևերը և այլ անհրաժեշտ կանոնակարգող նորմեր:

Նախագծով առաջարկվում է նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում տարանջատել ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների գործառույթները, ինչն անհրաժեշտ է գրասենյակի իրավասությունների շրջանակը կանոնադրությամբ ամրագրելու նպատակով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել`

  • լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր,
  • լիազորված մարմնի և նրա կազմում գործող գրասենյակի իրավասությունները, որը հնարավորություն կտա մշակել և հաստատման ներկայացնել գրասենյակի կանոնադրությունը: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    11.03.2019 - 27.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7899

Տպել