ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր` 201.1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 201.1. Համալիր հարկային ստուգման կամ վերստուգման նշանակման լիազորության իրականացումը
- Հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից կարող է կայացվել համալիր հարկային ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
- Համալիր հարկային ստուգման կամ վերստուգման որոշումը պետք է լինի պատճառաբանված, նշում պարունակի քրեական գործի շրջանակում ապացուցման ենթակա այն հանգամանքների մասին, որոնք կարող են հաստատվել կամ հերքվել տվյալ ստուգմամբ կամ վերստուգմամբ:
- Համալիր հարկային ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին որոշումը անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: