Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N646-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«_____»_____________ 2019 թվականի   N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 646-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների՝ սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալփոփոխությունները և լրացումները՝

1) 1-ին կետի «ա» ենթակետի «N1 հավելված» բառերը փոխարինել «հավելված» բառով,

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը,

3) 2-րդ կետից հանել «սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված՝» բառերը,

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը,

5) 1-ին հավելվածում՝

ա. «Հավելված  N1»  բառերը փոխարինել «Հավելված» բառով,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«4.  Յուրաքանչյուր տարվա համար լիազորված մարմինը սահմանում է որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների որսի օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները, ինչի մասին զանգվածային լրատվական միջոցներով ծանուցում է հասարակությանը։»,

գ. 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«ա) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները,  չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), օգտագործման ժամանակը և որսամիջոցները»,

դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-ին և 9.2-րդ և 9.3-րդ կետերով՝

«9.1. Հայտերն ընդունվում են առձեռն կամ էլեկտրոնային փոստով կամ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով։

9.2. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին հայտերն ընդունվում են միայն առձեռն կամ էլեկտրոնային փոստով։

9.3 Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին յուրաքանչյուր  ներկայացված հայտ ուսումնասիրվում է լիազոր մարմնի կողմից և, հայտի բավարարման դեպքում, սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների յուրաքանչյուր տեսակի որսի և ձկնորսության ժամկետները, չափաքանակները և տարածքը նշվում են լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին կնքված պայմանագրում։»։

ե.  ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը,

զ. 11-րդ կետը «15-օրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի,» բառերով,

է. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-ին կետով՝

«11.1. Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերը մերժվում կամ հաստատվելուց հետո պայմանագիրը տրամադրվում է էլեկտրոնային համակարգում ներդրված ինքնաշխատ եղանակով։»,

ը. 12-րդ կետի «բ» ենթակետը «վիճակի» բառից հետո լրացնել «որակական և քանակական տվյալների» բառերով։

թ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով՝

«դ) հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված որսամիջոցներ (որսագործիքներ) կամ որսի համար արգելված կենդանատեսակներ կամ կենդանատեսակներ, որոնց համար որսաշրջանի ընթացքում թույլատրելի չափաքանակներ սահմանված չեն կամ վայրի կենդանատեսակների օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավել չափաքանակներ  կամ որսի իրականացման համար թույլատրելի տարածքներից դուրս տարածքներ նշված լինելը։»,

ժ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին կետով՝

«12.1. Սիրողական ձկնորսության ու որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների սոցիալական նպատակներով օգտագործման մասին հայտի մերժման հիմք են հանդիսանում հայտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված որսամիջոցներ (որսագործիքներ) նշելը և սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված դրույթները։»,

ժա. 16-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«16. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման վկայականի համարը և գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, բնակության վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, մարզը, որսահանդակը, վայրի կենդանիների անվանումը (տեսակները), չափաքանակը, օգտագործման ժամանակը, որսամիջոցը (հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայականի համարը, ում կողմից է տրված, տրման ամսաթիվը), բնօգտագործման վճարի չափը, գործող օրենսդրության համաձայն վճարման կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։»,

6) ուժը կարցրած ճանաչել որոշման 2-րդ հավելվածը։

  1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների սիրողական որսի և ձկնորսության, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որսի կատարման կանոնները հաստատելու մասին» N 646-Ն որոշումը։
  2. Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներրորդ օրը։

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                           Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    06.03.2019 - 21.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8570

Տպել