Հիշել նախագիծը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի 4-րդ մասում 2019 թիվը փոխարինել 2020 թվով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը և կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:
- Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները սույն օրենքի կիրառման պահից շարունակում են գործել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը:
- Հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:
- 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:
- Մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի իմաստով «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերի փոխարեն կարդալ. «Հանրապետության Նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատավորները, փոխվարչապետները, նախարարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները,ինքնավար և անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները, կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, Գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները:»:
-
Քննարկվել է
01.03.2019 - 16.03.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6185
Տպել