Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 26-Ի N 611-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ու միտված է ներգրավված բոլոր ռեսուրների, այդ թվում՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։
Անհրաժեշտություն է առաջացել նաև կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներին։ Այս նպատակով գործող որոշմամբ ձևավորված խորհրդատվական խորհուրդն առաջարկվում է փոխարինել կոլեգիալ կառավարման մարմնով։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման 9-րդ կետով սահմանվել է, որ կազմակերպությունում ձևավորվում է 5 անձից բաղկացած խորհրդատվական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը:
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ձևավորվում է պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին։
Պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի ձևավորման և գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանվում են պետական կազմակերպության կանոնադրությամբ:»
Ելնելով վերը նշվածից նախատեսվում է Նախագիծը ընդունվելուց հետո համապատասխան փոփոխությունը կկատարել նաև կազմակերպության կանոնադրությունում։
Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Գործող որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետով ձևավորվում է կազմակերպությունում 5 անձից բաղկացած խորհրդատվական խորհուրդ։
Նշեմ, որ Կազմակերպության գործառույթներն են՝ մշակույթի, սպորտի (մարզական) սոցիալական, կրթության (նպատակ ունենալով աջակցելու՝ հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով անձի դաստիրակության գործընթացին) ոլորտներին առնչվող հանրային և մասնավոր տարաբնույթ միջոցառումների նախաձեռնումը և իրականացումը։
Կազմակերպության գործառույթները, ինչպես նաև որոշման 6-րդ կետով կազմակերպությանը թույլատրված ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ կառավարումն և վերահսկումն ավելի արդյունավետ իրականացնելու համար Որոշման նախագծով առաջարկվում է 5 անձից բաղկացած խորհրդատվական խորհուրդը փոխարինել 15 անձից բաղկացած կոլեգիալ կառավարման մարմնով։
Նախատեսվում է նաև կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո վերոնշյալ կառավարման մարմնում ընդգրկել մշակութային ու հասարակական գործիչներին, ինչպես նաև կազմակերպության տնօրենի մրցույթի ժամանակ բարձր միավորներ հավաքած, բայց հաղթող չճանաչված մասնակիցներին։
- Կարգավորման առարկան
Նախագծի նպատակն է բարձրացնել կազմակերպության կառավարման արդյունավետությունը, վերահսկելի և հնարավորինս թափանցիկ դարձնել նրա գործունեությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- 6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կազմակերպության կառավարումն կիրականացվի ավելի թափանցիկ և հրապարակային։
-
Քննարկվել է
27.02.2019 - 27.03.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6980
Տպել