Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 Թվականի Հոկտեմբերի 27-Ի Թիվ N 1109-Ն Որոշման Մեջ Փոփոխություններ Եվ Լրացումներ Կատարելու Մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պետական ծառայությունների մատուցման բարեփոխումների ոլորտում էական դերակատարում են ունեցել պետական ծառայությունների մատուցման միասնական օպերատորները (այսուհետ՝ օպերատորներ), որոնք ներդրվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված պետական ծառայությունների պատվիրակման գործընթացի շրջանակներում: Օպերատորների ստեղծման համար իրավական հիմք է հանդիսացել 2016 թվականի Հոկտեմբերի 27-ի «պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 1109-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում):

2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը կազմում է 9, որոնք են՝

 1) «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն,

2) «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

3) «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

4) «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

5) «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերություն,

6) «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն,

7) «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն,

8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,

9) «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերություն:

Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 76.3 կետով նախատեսվել է ընդլայնել պետական ծա­ռայությունների մա­տուց­ման միասնական օպե­րատորների թիվը և սպասարկման գրա­սեն­յակ­ների աշխարհա­գրու­թյունը:

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացրել է  «Լավ տեղա­կան ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը,  որի շրջանակներում ներդրվել է քաղաքացիների համայնքային սպասարկման գրասենյակների ինստիտուտը: Քաղաքացիների համայնքային սպասարկման գրասենյակները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցում են համայնքային վարչական և/կամ այլ ծառայություններ, ինչի արդյունքում համայնքային ծառայությունների մատուցման որակը և արդյունավետությունը էականորեն բարձրացել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ n 1109-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել Հայաստանի Հանրապետության համայնքներին: Տվյալ համայնքային գրասենյակները օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայությունները առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 Թվականի Հոկտեմբերի 27-Ի Թիվ N 1109-Ն Որոշման Մեջ Փոփոխություններ Եվ Լրացումներ Կատարելու Մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

          ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 Թվականի Հոկտեմբերի 27-Ի Թիվ N 1109-Ն Որոշման Մեջ Փոփոխություններ Եվ Լրացումներ Կատարելու Մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ այլ օրենքների և իրավական ակտերի փոփոխման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    25.02.2019 - 12.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7098

Տպել